Լեհաստանը ԱՄՆ-ին առաջարկում է իր տարածքում զրահատանկային դիվիզիա տեղակայել
Լեհաստանի պաշտանության նախարարության մասնագետների կողմից մշակված փաստաթղթի համաձայն` Վարշավան պատրաստ է այս նպատակով շուրջ 2 միլիարդ դոլար տրամադրել:
«Լեհաստանում ԱՄՆ մշտական ներկայության մասին» վերնագրված փաստաթղթի տեքստը հայտնվել է լեհական լրատվամիջոցների տրամադրության տակ: Այդ հիմնավորման մեջ նշված է, որ Լեհաստանի տարածքում ամերիկյան ստորաբաժանման տեղակայման գլխավոր նպատակն է լինելու «Ռուսաստանից եկող սպառնալիքների զսպումը»:
Պաշտոնական Վարշավան առաջարկում է ամերիկյան զրահատանկային դիվիզիան տեղակայել Կալինինգրադի մարզին և Լիտվային սահմանակից շրջաններում:
