Մեր գործունեության արդյունքում բուժվելու է կառավարության հիվանդ համակարգը. Դ. Սանասարյան (տեսանյութ)
Մեր գործունեության արդյունքում բուժվելու է կառավարության հիվանդ համակարգը: Այս մասին այսօր Սարդարապատում, որտեղ ընթանում են Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
«Արվելու է ամեն ինչ, որ պետական համակարգի հիվանդ մարմիններն ուղղակի դուրս գան համակարգից: Ես իմ կյանքով եմ ցույց տվել, որ հետևողական եմ»,- նշեց նա:
Հարցերին, թե առաջիկայում ինչ սկանդալային բացահայտումներ են սպասվում, արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Քանի որ խոսք եմ տվել լրատվամիջոցներին, որ այդ մասին խոսելու եմ կոնկրետ ասուլիսի ժամանակ, այս պահին ձեռնպահ կմնամ: Այժմ չեմ պատասխանում հարցերին, որոնք վերաբերվում են իմ գլխավորած ծառայությանը»:
