Ֆրանսիայում տղամարդը մահացել է նռնակի պայթյունից, որը գնել էր շուկայից
Ֆրանսիայում տղամարդը մահացել է նռնակի պայթյունից, որը գնել էր շուկայից, գրում է korrespondent.net-ը։
68-ամյա տղամարդը 4 նռնակ էր գնել շուկայից, դրանցից մեկը պայթել է այն ժամանակ, երբ նա փորձել է այն գործի դնել իր տան ավտոտնակում։ Տղամարդը տեղում մահացել է։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ դրդապատճառներով է վերջինս գնել այդ նռնակները։
Նշվում է, որ ոստիկանությունը կալանավորել է նռնակներ վաճառողին՝ զենքի անօրինական պահման ու ոչ կանխամտածված սպանության համար։
Դատախազի փոխանցմամբ՝ խուզարկության ժամանակ շուկայի վաճառողի մոտ հայտնաբերվել է ևս մի նռնակ։
