Արմեն Սարգսյանը պատմել է արքայազն Չարլզին նվիրած փոքրիկ պարտեզի մասին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին Հայաստանի տարածքում գտնվող փոքրիկ պարտեզ է նվիրել:
«Արքայազն Չարլզը Հայաստանի մեծ բարեկամն է, երկար տարիներ աջակցում է «Երևան՝ իմ սեր» նախագծին, որը ես նախաձեռնել եմ 2010թ.: Նա հրաշալի գիտի հայկական ճարտարապետությունն ու այստեղ էր եկել (2013թ. մայիս) Հայաստանը տեսնելու համար: Միակ բանը, որ ընկերությունից զատ նյութական արժեք է ներկայացնում, ոչ մեծ պարտեզն է, որը պատկանում էր իմ ընտանիքին և որը ես նրան եմ նվիրել»,- նախագահի խոսքը մեջբերում է ria.ru-ն:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը 1998-2000 և 2013-2018թթ. եղել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը:
