Էլթոն Ջոնն Instagram-ում պատմել է Հայաստանում զգացած սիրո մասին
Հայտնի բրիտանացի երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Էլթոն Ջոնն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել հայաստանյան այցի վերաբերյալ, որն ուղեկցել է մեր եռագույնի սրտաձև պատկերով:
«Մի ատողը չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,- գրել է նա:
Ի դեպ, նույնպիսի գրառմամբ է հանդես եկել Ջոնի ամուսինը՝ պրոդյուսեր Դևիդ Ֆերնիշը:
Նշենք, որ Էլթոն Ջոնը մայիսի 27-ին ժամանել է Հայաստան։ Երգիչը Հայաստանում է, քանի որ հրավեր է ստացել մասնակցելու «Սթարկի» (Starkey) ընկերության կազմակերպած բարեգործական միջոցառմանը։
Լսողական սարքեր արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերությունն «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և Լոս Անջելեսի Կավուկչյան ընտանիքի հետ Հայաստանում իրականացնում է «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագիրը:
Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Էլթոն Ջոնը «Սթարկի» ընկերության ֆինանսավորողներից է:
