Добавить новость
123ru.net
World News
Май
2018

1918թ. մայիսյան դասերը գալիս են Ավարայրից, անցնում Հայոց պատմության քառուղիներով և հասնում Արցախյան գոյամարտին. Մանվել Գրիգորյան

0

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել հղել Հանրապետոթյան տոնի կապակցությամբ:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երկրապա՛հ հայ ժողովուրդ.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և իմ անունից շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ, շնորհավորում եմ մեծ հարյուրամյակի կապակցությամբ՝ Հանրապետության հռչակման, Սարդարապատի, Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի հարյուրամյակների:

20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց անկախության հռչակմամբ, որը շնորհ չէր, ինչպես ոմանք կամենում են ներկայացնել: Հայոց պետությունը ձեռք բերվեց ծանր մաքառումների, զրկանքների և մինչեւ ատամները զինված նենգ ոսոխի նկատմամբ վճռական պատերազմի, մեր ազգի արիության շնորհիվ:

Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ, իր միասնությամբ և երկրապահ, մարտնչող զավակների արյան գնով 1915թ. ցեղասպանությունից հետո 1918թ-ին կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու ժողովրդի համար և ազդարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին:

1918թ. մայիսյան դասերը գալիս են Ավարայրից, անցնում Հայոց պատմության քառուղիներով և հասնում Արցախյան գոյամարտին: Ի դեպ, Սարդարապատի հերոսամարտին Արցախից առանձին գումարտակ էր մասնակցում: 1918թ. անկախության խորհուրդը 1991թ. սեպտեմբերի 21-ի մեջ է,  մեր նորօրյա հաղթանակների ու նվաճումների մեջ է:

Եղեռնից հետո Սարդարապատ երկնած ժողովուրդն անպայման պիտի պատմական ներդրում ունենար Հայրենական մեծ պատերազմում  խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի մեջ, ձգտեր անկախության և իր պատմական տարածքների ազատագրումն ունենար, ունենար պետության ու եկեղեցու կողմից ճանաչված  Երկրապահի օր, Երկրապահ կամավորականին պետականորեն ճանաչեր որպես արժեհամակարգ, ունենար ազատ, անկախ Արցախ: Փա՛ռք Աստծո, այսօր ունենք կայացած, հզոր Հայաստան, ունենք ամուր պաշտպանված Արցախ եւ կարողանում ենք երաշխավորել մեր ինքնիշխանությունը, տարածքների ամբողջականությունն ու երկրի անվտանգությունը: Դրա վառ ապացույցն էր նաև կազմակերպված հուժկու հակահարվածը, որ հայոց բանակն ու երկրապահ կամավորականությունը հասցրին նենգ ոսոխին ապրիլյան լայնամասշտաբ հարձակումից հետո:

1918-ի մայիսյան հերոսամարտերին մասնակցել են մեր պապերը, մեր նախնիները, և մենք պարտավոր ենք տեր կանգնել նրանց ժառանգությանը: Անձամբ ես էլ Սարդարապատի հերոսամարտի մասնակից հարազատ եմ ունեցել և պարտքս եմ համարել նրա գործն Արցախում շարունակելը:

Հայ ժողովուրդը մշտապես մարտնչել է` որպես զենք ու դրոշ ունենալով հավատը: Հայոց հոգեւոր հայրերը, Ավարայրից սկսած, առաջնորդել են հայ ժողովրդին ե՛ւ խաղաղության մեջ, ե՛ւ պատերազմի դաշտում: Սարդարապատի հերոսամարտն սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի վճռական պահվածքով, երբ նա հայտարարեց, որ սուր կվերցնի եւ կզոհվի Մայր տաճարի գավթում, բայց չի լքի սուրբ Էջմիածինը:

Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շարունակում է հայոց վեհափառների գործը` տեր կանգնելով հայոց պատմությանն ու հայ կամավորականության, հայոց բանակի ու երկրապահի նվաճումներին:

Մեր սրբազան պարտքն է ամուր պետականությամբ, միասնականորեն աշխարհին լսելի դարձնել պահանջատիրական մեր ձայնը:

Փառք տալով մեր հերոսածին մայրերին` գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ:

Երկրապահը միշտ ապացուցել է և այսօր էլ վճռականորեն ապացուցում է, որ տեր է երկրին, պետությանը, տեր է մերօրյա ազգային զարթոնքին: Միասնաբար, ազգովի պետք է երաշխավորենք զարթոնքի շարունակականությունը: Շարժվենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Միասնությունը սարեր շուռ կտա» կարգախոսով: Երդվենք արժանավայել պահել ու սերունդներին փոխանցել մեր պատմության փայլուն էջերի խորհուրդները: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, ապրենք եղածը պահպանելու և եկող սերունդներին` երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականներին փոխանցելու վճռականությամբ:

Շնորհավորում են համայն հայությանը: Շնորհավորում եմ Անկախության ու Սարդարապատի  խորհուրդն ընկալող յուրաքանչյուր հային և մաղթում միասնություն, քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունքն են»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net