Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում Գոհաբանական մաղթանք (ուղիղ)
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվում Գոհաբանական մաղթանք:
Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվող Գոհաբանական մաղթանքին մասնակցում է նաև ՀՀ Արմեն Սարգսյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։
Նշենք, որ Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը: Հարյուր տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։
