Արտաքին գործերի նախարարությունում պարբերաբար լինելու են ճեպազրույցներ. Տիգրան Բալայան
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ այսուհետ Արտաքին գործերի նախարարությունում պարբերաբար ճեպազրույցներ են լինելու ԶԼՄ-ների համար` տեղեկացնելու Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին:
Արտաքին գործերի նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Սա որպես լրացուցիչ գործիք ենք ներդնում: Այսօր ներկայացնելու ենք մեր առաջիկա այցելությունները` Հայաստան ու Հայաստանից դուրս», - ասաց Տիգրան Բալայանը՝ նշելով, որ ճեպազրույցների պարբերականությունը լինելու է ըստ անհրաժեշտության: