Добавить новость
123ru.net
World News
Май
2018

Ուժեղ Հայաստանի հիմքը ոչ թե կեղծ ռազմահայրենասիրական լոզունգներն ու պրոպագանդան են, այլ իրական աշխատանքը. Ա. Գրիգորյանը պատասխանել է Վ.Սարգսյանին

0

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառման, որում նախկին նախարարը կոչ էր անում չփորձել միավոր վաստակել՝ սևացնելով նախկին թիմի կատարած աշխատանքը: 

Գրիգորյանը, մասնավորապես, նշել է, իր կարծիքով, բոլոր բացասական կողմերը, որոնք եղել են նախորդ կառավարության պաշտոնավարման ժամանակ:

Անվտանգության խորհրդի քարտուղարի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Պաշտպանության նախկին նախարարին
և իմ նախկին դասախոսին

Պարոն Սարգսյան,

Ես և Դուք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, և մեր բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել։ Այդ տարբերությունը վերջին տարիներին արտահայտվել է իմ՝ հրապարակային Ձեզ ուղղված խոսքերով, իսկ Ձեր կողմից՝ «ֆեյսբուքի» անձնական նամակներով։

Ձեր ընկալումների արդյունք է 1000 դրամով հարկերի բարձրացումը, տարկետման հետ կապված օրենքի ընդունումը, սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարությունը և նման մի շարք այլ ձախողումներ։ Այս ամենը Ձեր կողմից առաջ քաշված «Ազգ-բանակ» գաղափարի մաս են կազմել, որի մասին էլ ես իմ հարցազրույցում շեշտադրում եմ կատարել։

Ավելին, «Ազգ-բանակ» հայեցակարգ էդպես էլ չի եղել, չկա կոնկրետ մեկ փաստաթուղթ, որի անունը լինի «Ազգ-բանակ» հայեցակարգ, դրանք ցրված մտքեր են։ Դուք չեք ամբողջացրել այդ ցրված մտքերն ու թողել եք այդպես, որպեսզի ցանկացած պահի հղում կատարեք Ձեզ շահեկան կողմին։

Դուք մի թիմի անդամ եք, որի կառավարման շրջանում Հայաստանից 370 000 քաղաքացի է արտագաղթել, 5 մլրդ դոլարով ավելացրել ՀՀ արտաքին պարտքը, 800 000-ից ավել քաղաքացի աղքատության մեջ է ապրել, և այս ձախողումների արդյունքում մենք հայտնվել ենք ապրիլյան պատերազմում և կորցրել կյանքեր ու տարածք։ Այս արդյունքները գրանցվել են Ձեր և Ձեր թիմի ընկալումների արդյունքում։ Դրա համար էլ ձախողած թիմի կողմից առաջ քաշած «Ազգ-բանակ» գաղափարն անընդունելի է ինձ համար, միևնույն ժամանակ՝ հզոր ու կայացած բանակն առաջնային նպատակ։

Ուժեղ Հայաստանի հիմքը ոչ թե կեղծ ռազմահայրենասիրական լոզունգներն ու պրոպագանդան է, այլ իրական աշխատանքը։ Իմ ընկալումներում պաշտպանության բարձրացումը կախված է ազատ, արդար ընտրություններից, կոռուպցիայի նվազեցումից, մարդու իրավունքների պաշտպանությունից և մրցակցային շուկայից, որի արդյունքում տնտեսությունը կզարգանա, քաղաքացիների բարեկեցությունը կբարձրանա, և մենք ավելի շատ միջոցներ կունենանք երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու համար։ Դուք սրա լրիվ հակառակն եք արել, աջակցել եք ընտրությունների կեղծմանը, կոռուպցիային, իրավունքների խախտմանը և մոնոպոլիաների ձևավորմանը, բացի դրանից Ձեր թիմի կառավարման արդյունքում 370 000 քաղաքացի է արտագաղթել և Դուք ստիպված տարեկետման մասին օրենքն եք բերել։

Դուք Ձեր թիմի հետ ձախողել եք, «Ազգ-բանակի» Ձեր մոտեցումն այդ ձախողման մի մասն է կազմել։

Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգում բանակը ամենաառանցքային դերն է ունենալու, և բանակի կայացման համար ես ներդնելու եմ իմ ամբողջ ներուժը։ Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը հավաքական բարձր իմաստություն ունի, և ռազմահայրենասիրական հայեցակարգով չէ, որ ժողովրդին պետք է սովորեցնել հայրենիք սիրել։ Ժողովուրդը սիրում է հայրենիքը, պետք է ընդամենը պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանը զարգանա, ռեսուրսներն ավելանան, և ներդրվեն երկրի պաշտպանական համակարգի բարելավման գործում»։






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net