Добавить новость
123ru.net
World News
Май
2018

Ավելի ինքնիշխան լինելու հարցերում ՀՀ-ը պետք է ցուցաբերի որոշակի զգուշավորություն, պարտադիր չէ կոնֆլիկտ հրահրել ՌԴ-ի հետ. Ռ. Կիրակոսյան

0

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ «թավշյա հեղափոխությունից» և իշխանափոխությունից հետո չպետք է սպասել լուրջ փոփոխություններ Հայաստանի արտաքին քաղաքականությունում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվային վերահավաստիացրել է, որ հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության հանդեպ չեն ենթարկվի որևէ փոփոխությունների, այլ կշարունակվեն անխափան հունով: «Սա ենթադրում է, որ չի լինի ռազմավարական որևէ շրջադարձ»,- ասաց նա:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ կա որոշակի տեղաշարժ կամ ձևափոխում նախանշող երկու գործոն: Առաջինը, ըստ նրա, Զոհրաբ Մնացականյանի նշանակումն էր արտգործնախարարի պաշտոնում։

«Միանշանակ դրական քայլ է: Նա երիտասարդ է, եռանդով լի և գործունյա և բացի այդ, ունի լավ տեխնիկական փորձ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը բանակցելու առումով: Սա նաև լրացուցիչ երաշխիք է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար»,- ասաց նա:

Երկրորդ փոփոխությունը, որը քաղաքագետն ակնկալում է, Լեռնային Ղարաբաղի, նրա շուրջ ընթացող խաղաղ բանակցային գործընթացի հետ է կապված:

«Վարչապետ Փաշինյանն ու իր կառավարությունը ծանրակշիռ առաջնահերթություն են տալիս առաջինը ոչ թե արտաքին, այլ ներքին քաղաքականության հետ կապված հարցերին: Հետևաբար՝ խաղաղ գործընթացում պետք է ակնկալենք նահանջ դեպի ավելի զգուշավոր և ապահով մոտեցման, ինչը նպատակ կունենա բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու կարևորությունը: Ուստի Հայաստանից ակնկալվում է դրսևորել ավելի քիչ ակտիվություն ինչպես խաղաղ գործընթացում, այնպես էլ բանակցությունների ժամանակ»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան՝ Ռիչարդ Կիրակոսյանը նշեց․ «Այդ դեպքում անգամ Մինսկի խմբի կողմից կմեծանան Ադրբեջանի հանդեպ ճնշումները, այն իմաստով, որ մինչ օրս չի աշխատել ոչ մի մեխանիզմ, բացառությամբ պնդումներից, որ Լեռնային Ղարաբաղը անպատասխանատու է: Սակայն դա երկարատև փոփոխություն է, և դեռ մնում է տեսնել՝ կաշխատի՞ արդյոք իրականում: Սակայն դրական իմաստով հարկ է ասել, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես ունի նոր արտգործնախարար ՝ Մասիս Մայիլյանը, որը լիովին համապատասխանում է պաշտոնին: Ուստի Լեռնային Ղարաբաղի համար ներկայում շատ ավելի մեծ են ակտիվ և ինքնուրույն գործելու հնարավորությունները»։

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանն իր «կաբինետում» հավաքել է եվրոպամետ գործիչներ, և դա կարող է խնդիրներ առաջացնել մեզ համար Ռուսաստանի հետ հարաբերություններում, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ նրանց կարելի է կամ պետք է դիտարկել որպես եվրոպամետ: Ըստ իս՝ նրանք ավելի հայամետ են: Ավելի մեծ և կարևոր խնդիրը կապված է փորձի պակասի հետ: Այս ամենը, բարձր սպասումների հետ միասին, ավելի իրական մարտահրավեր է նոր կառավարությանը: Միևնույն ժամանակ պետք է չափազանց զգույշ լինենք Արևմուտքի և Ռուսաստանի հետ հավասարակշռություն պահպանելու հարցում, հատկապես հիմա, երբ Ռուսաստանը Հայաստանի կառավարությունում կորցրեց երկու բարեկամի՝ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և նախկին վարչապետ և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին»,- ասաց նա:

Հետևաբար, ըստ նրա, հարկ է ակնկալել, որ Ռուսաստանը կուժեղացնի իր իշխանությունն ու ճնշումը Հայաստանի կառավարության հանդեպ՝ բնական գազի, զենքի մատակարարման և ապրանքների ներկրման իմաստով, ինչպես նաև՝ հաշվի առնելով ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:

«Ուստիև ավելի անկախ կամ ինքնիշխան լինելու հարցերում Հայաստանին հարկավոր է ցուցաբերել որոշակի զգուշավորություն, պարտադիր չէ կոնֆլիկտ հրահրել Ռուսաստանի հետ: Բայց, կարծում եմ, կան իրականում լավատեսության հիմքեր, և ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը Վրաստանից ավելի հուսալի է, այլ որովհետև ավելի քիչ է առճակատման հակված՝ համեմատած Ուկրաինայի հետ: Կա նաև հնարավորություն ցույց տալու, որ Հայաստանն ավելի մեծ արժեք ունի Ռուսաստանի համար, քան Մոսկվան երբևէ գնահատել է»,- նկատեց նա:

Անդրադառնալով Հայաստան-Արևմուտք հարաբերություններին, նա նկատեց, որ ի պատիվ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին կառավարության, պետք է նշել, որ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է նախորդ կառավարության օրոք:

«Սա կարևոր ձեռքբերում է, ինչպես նաև հիմք, որը Ռուսաստանը թույլատրեց դեռևս այն ժամանակ: Ուստի սա նորություն չէր՝ ԵՄ-ի հետ կապեր խորացնելու առումով: Սակայն եթե նայենք Արևմուտքին (ինչը նույնպես հուսադրող է) Հայաստանի կողմից ավելի սերտ կապերի զարգացումը Եվրամիության (և ոչ պարտադրաբար Միացյալ Նահանգների) հետ Պուտինի և Արևմուտքի միջև առճակատման ընդամենը փոքր մասն է միայն: Ուստի այս պարագայում մենք ավելի լիահույս ենք: Եվ Եվրամիությունը նույնպես ավելի ռազմավարական դեր կխաղա Հայաստանի ներսում տնտեսական և քաղաքական բարեփոխումներին աջակցելու տեսակետից»,- ասաց նա:

Խոսելով Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններին սպասվող հեռանկարին՝ Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց՝ պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանի նշանակումն արդեն լրիվ նախարարական պաշտոնի կարևոր քայլ էր պաշտպանական ոլորտի հետագա բարեփոխումները շարունակելու տեսանկյունից։

«Դա ենթադրում է նաև ՆԱՏՕ-ի հետ կապերի խորացում, սակայն հարկ է նշել, որ Հայաստանը երկար ժամանակ խելացի է գտնվել՝ չձգտելով ՆԱՏՕ-ի անդամակցության: Հայաստանի պաշպանական ոլորտում դրա անհրաժեշտությունը չկա, և բացի այդ՝ դա կարող է դիտվել որպես սադրանք: Ուստի, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններից չպետք է այդքան շատ բան ակնկալենք»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ է կարծում, Հայաստանն ուրիշ ի՞նչ արտաքին ուղղություններ պետք է ընտրի, քաղաքագետը պատասխանեց․ «Ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանը ձգտեց ավելի մեծ հավասարակշռություն պահպանել Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Նաև տեսնում ենք երրորդ վեկտորի հետ կապերի զարգացումը կամ դրա հնարավորությունների ուսումնասիրումը: Այսպիսի նախաձեռնությունը պետք է միայն խրախուսվի և խորացվի»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net