Добавить новость
123ru.net
World News
Май
2018

Ինչպես է Պուտինը ցանկանում բարձրացնել Ռուսաստանի կարգավիճակը՝ հասցնելով մեծ գերտերության. Tagesspiegel

0

Իրանի նկատմամբ քաղաքականությունը սեպ է խրել եվրոպացիների և ամերիկացիների միջև: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդտեղ նոր դաշինքների հնարավորություն է տեսնում, գերմանական Tagesspiegel-ում գրում է Ֆրանկ Գերոլդը:

«Այս արտահայտությունն արդեն ծեծված է դարձել՝ «առանց Ռուսաստանի՝ համաշխարհային ճգնաժամերը կարգավորել չի հաջողվի»: Սակայն, կարծես, դա մինչ այժմ հնարավոր չի եղել անել նաև Ռուսաստանի մասնակցությամբ: Այսօր աշխարհում ստեղծված իրադրությունն ավելի ու ավելի է հիշեցնում սառը պատերազմի դարաշրջանը: Տնտեսական պատժամիջոցները պետք է ստիպեին նախագահ Պուտինին փոխզիջումների գնալ, սակայն նա շարունակում է կոշտ արտաքին քաղաքականություն վարել: Կրեմլի ղեկավարը դարձել է համաշխարհային կարևորագույն դերակատարներից մեկը՝ մեծ մասամբ լուրջ ռիսկերի գնալու, ռազմական մեքենան գործի դնելու և առանց փոխզիջման իր ասածի վրա պնդելու պատրաստակամության շնորհիվ»,- գրում է հեղինակը:

Սակայն իրավիճակը փոխվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Քանի որ Ռուսաստանը, ինչպես և եվրոպացիները, ցանկանում է պահպանել համաձայնագիրը, անսպասելիորեն հնարավոր դարձավ մերձեցումը, գրում է հեղինակը:

Այնպիսի տպավորություն է, կարծես Պուտինը վերջին շրջանում իր քաղաքականությունը փոխելու փոքր ազդանշաններ է ուղարկում: Այնուամենայնիվ, դրանով տարվել պետք չէ, նա մտածված կերպով ազդանշաններ ուղարկելով ուսումնասիրում է արձագանքը:

«Պուտինի քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանին գերտերության կարգավիճակը վերադարձնելուն: Եվ այստեղ կարելի է երկու առաջնահերթ ուղղություն նշել՝ առաջին հերթին, Մոսկվան ցանկանում է հաղթահարել ԱՄՆ-ի հավակնությունները միակ համաշխարհային դերակատարը լինելու վերաբերյալ և բազմաբևեռ աշխարհակարգ հաստատել: Պուտինին կգոհացներ նաև երկբևեռ աշխարհակարգը, որի դեպքում գերակա դիրք կունենան ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Սակայն հայտնված հույսն առ այն, որ Թրամփի հետ կհաջողվի նման պայմանավորվածություններ ձեռք բերել, այսօրվա դրությամբ ամբողջությամբ ի չիք են դարձել»,- գրում է Ֆրանկ Գերոլդը:


Երկրորդ հերթին, ՌԴ նախագահը չի հավատում, որ լիբերալ աշխարհակարգը, որի մասին հայտարարում են, օրինակ, Գերմանիան կամ Ֆրանսիան, կարող է աշխատել:


Հեղինակը նշում է, որ երկրի արդիականացումը և տնտեսական ու սոցիալական բարեփոխումների անխուսափելիությունը, որոնց մասին Պուտինը հայտարարել է չորրորդ մանդատի սկզբում, անհնար են մշտական առճակատման պայմաններում: Ռուսաստանին իր խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է վերադառնալ Արևմուտքի հետ համագործակցության, իսկ դրա համար, նա ստիպված կլինի ոչ միայն ազդանշաններ ուղարկել, այլև իսկապես նոր քաղաքականություն որդեգրել, եզրափակում է Ֆրանկ Գերոլդը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net