Добавить новость
123ru.net
World News
Май
2018

Ամասիա համայնքում կբացվի բրդի վերամշակման գործարան. գյուղնախարարը մասնակցել է ծրագրի մեկնարկի արարողությանը

0

ՀՀ գյուղատնտեսության  նախարար Արթուր Խաչատրյանը Ամասիա համայնքում  մասնակցել է  «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությանը։ Մասնակցում էին նաև ՀՀ  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի իրականացմամբ  կվերականգնվի մեր ազգային գորգագործության մշակույթը, գյուղատնտեսական համայնքում կստեղծվեն  ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր,  կդիվերսիֆիկացվեն բնակչության եկամուտները  և կզարգանա ոչխարաբուծությունն իր ամբողջ արժեշղթայով:

«Մենք խորհրդային տարիներին ունեցել  ենք մինչև 2.2 մլն գլուխ ոչխար, այժմ գլխաքանակը 4-5 անգամ նվազել է, սակայն ոչխարաբուծությունը խիստ եկամտաբեր գործ է, և եթե կարողանանք ստեղծել ենթակառուցվածքներ, բարելավել կերային բազան, ճիշտ օժանդակություն ցուցաբերենք, թե՛ խոշոր ֆերմաներ կստեղծվեն, թե՛ տնային տնտեսությունները կավելացնեն ոչխարների գլխաքանակը»,- մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարարը։

Նախարարն ընդգծել է, որ Շիրակի մարզը եղել է ոչխարաբուծության կենտրոններից մեկը և հաջողելու դեպքում կունենանք լավ մոդել, որը կարելի է կիրառել նաև Հայաստանի մյուս մարզերում։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կարևորում է Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը և 2009 թվականից ի վեր շարունակական երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ: Համագործակցության նպատակն է ապահովել ծրագրերի և նախագծերի իրականացումը, որոնք վերցված են տարածքային զարգացման առաջնայնությունների շարքից և որոնց կիրառումը կհանգեցնի արդյունավետ և կայուն արդյունքի:

«Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք Հայաստանի բոլոր մարզերում, բայց մտադրված ենք շեշտը դնել Շիրակի մարզի վրա՝ ցանկանալով այն զարգացնել։ Մենք ընտրեցինք հատկապես Ամասիան, որն ունի հիանալի լանդշաֆտ, գեղեցիկ բնություն, բայց ցավոք հեռու է գլխավոր առևտրային ճանապահներից, ինչպես նաև շուկայից»,-  հավելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցի խոսքով` ծրագրի իրականացման համար Ամասիայի ընտրությունը պայմանավորված էր համայնքում ոչխարաբուծության զարգացման առկա ներուժով, ինչպես նաև այն հանգամանքով, որ Ամասիան խոշորացված համայնք է։ Ծրագրով նախատեսված ողջ գործընթացն իրականացվելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և  «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ:

Նա նաև ընդգծել է, որ ծրագրի կյանքի կոչմանը մեծապես աջակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Շիրակի  մարզպետի պաշտոնը։

Բրդի վերամշակման գործարանում շուտով կսկսվեն վերանորոգման աշխատանքները, այն նախատեսվում է բացել մինչև աշնան սկիզբ,  նախնական կստեղծվի 23 աշխատատեղ, հետագայում աշխատողների քանակը կավելանա:

Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ (ՄԿՄ) Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և ՎԻՆՆԵԹ Հայաստանի հետ համատեղ։ Նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական զարգացմանը նպաստելու համար ծրագիրը կֆինանսավորի ՓՄՁ-ների կողմից ներկայացված 14 լավագույն բիզնես առաջարկները՝ ապահովելով նվազագույնը 44 նոր աշխատատեղ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net