Добавить новость
123ru.net
World News
Май
2018

ՍԾՏՀ նախագահի ընտրության անցկացման համար 3 վայր կա՝ Երևան, Բաքու, Սոֆիա. հայ պատգամավորները հորդորում են միջոցառումն անցկացնել Սոֆիայում

0

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 25 ամյակի առթիվ ընդունվել է հայտարարություն: Հայաստանն այս կազմակերպությունում ներկայացնող պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողներին ասաց, որ փաստաթուղթը մշակվել է Ստամբուլում:

«Հռչակագիրն ուղարկվել էր անդամ-պետությունների ներկայացուցիչներին, ովքեր պետք է առաջարկներ ներկայացվեին: Կեսից ավելի պետություններ ներկայացրել էին առաջարկները: 2 հակադիր տեսակետներ կային, որոնցից մեկը ներկայացրել էինք մենք, մյուսը՝ Ուկրաինան: Մենք գտնում էինք, որ վեհաժողովը պետք է մնա տնտեսական, զերծ՝ քաղաքական խնդիրներից: Ճիշտ հակառակ դիրքորոշումն էր ներկայացնել Ուկրաինան, որը գտնում էր, որ 25-ամյակի փաստաթղթում պետք է լինի պետության սահմանների անխախտելիության ու սահմանների ամբողջականության մասին կետ»,- մանրամասնեց Գագիկ Մինասյանը:

Պատգամավորն ասաց, որ վեհաժողովի պատվիրակությունները չեն ընդունել ոչ Հայաստանի, ոչ էլ Ուկրաինայի պատվիրակությունների առաջարկները: Փոխարենը, նրա խոսքով, ընդունվել է վրացական կողմի առաջարկը, որն ընդունելի է Հայաստանի համար:

Նա ասաց, որ առաջարկ է եղել անդրադառնալ արաբաիսրայելական հակամարտությանը, բայց ՍԾՏՀ-ն ընդգծված տնտեսական ուղղվածության է, ռեգիոնալ է և ռեգիոնից դուրս գտնվող արաբաիսրայելական կոնֆլիկտը չպետք է ներառվի:

«Կառույցն անհարկի կքաղաքականացվեր»,- նշեց նա:  

Գագիկ Մինասյանը տեղեկացրեց նաև, որ վեհաժողովի համար առաջիկայում կա ևս երկու կարևոր հարց՝ մեկը գլխավոր քարտուղարի ընտրությունն է, մյուսը՝գլխավոր քարտուղարի ընտրության ժամկետների ու տեղի որոշումն է: 

«Անցկացման վայրերը կարող են լինել Երևանը, Բաքուն, Սոֆիան: Մենք աշխատանքներ ենք տանում, որ բյուրոն չընտրի Բաքուն որպես վեհաժողովի նախագահի ընտրության վայր: Անցած 15 տարիներին Բաքուն մեր կառույցի շրջանակներում որևէ միջոցառման չի մասնակցել: Ադրբեջանը պետք է մեր պատգամավորներին տա անվտանգության երաշխիքներ: Նրանք երբեք չեն տվել նման երաշխիքներ, ասել են, որ բոլոր պատվիրակություններին են տալիս հավասար իրավունքներ: Սա քաղաքական առճակատում է: Եթե այդ միջոցառումն անցնի Բաքվում՝ մենք կզրկվենք մասնակցելուց: Եվ որպեսզի չլինի կողմնապահություն, մենք առաջարկում ենք, անցկացնել Երևանում»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ լուրջ աշխատանքներ են, կատարվել նաև գլխավոր քարտուղարի թեկնածուի փնտրտուքի վերաբերյալ:

Հայաստանի պատվիրակության մյուս անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ ՍԾՏՀ-ն տարբերվում է խորհրդարանական այլ կազմակերպություններից, որովհետև կենտրոնը Թուրքիայում է՝ Ստամբուլ քաղաքում, իսկ գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է: Առաջիկա նոր ընտրություններն, այս տեսանկյունից, նրա խոսքով, տրամաբանական է, որ կոնֆլիկտներից խուսափելու համար անցկացվեն Սոֆիայում, ոչ թե Երևանում կամ Բաքվում:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net