Добавить новость
123ru.net
World News
Май
2018

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը. hիմնադրամի գործադիր տնօրեն

0

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը, չի դադարեցրել իր աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում այս մասին հավաստեցին հիմնադրամի գործադիր տնօրեն Վերժինե Ոսկանյանը և հոգաբարձուների խորհրդի անդամները:

Ըստ Վերժինե Ոսկանյանի՝ այսօրվա ասուլիսն էլ հրավիրված էր պարզաբանելու ստեղծված իրավիճակը և հերքելու մամուլում հիմնադրամի մասին տարածվող թյուր տեղեկությունները:

Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ «Նվիրիր կյանք» հիմնադրամը, որը տասը տարի օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ հիվանդություններ ունեցող երեխաներին է աջակցել, և որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը Ռիտա Սարգսյանն է, դադարեցնելու է իր գործունեությունը: Հրապարակումներում կային ենթադրություններ, որ կառույցի դադարեցման պատճառը քաղաքական վերջին փոփոխություններ են:

Հիմնադրամի գործադիր տնօրենը լրագրողներին ներկայացրեց՝ իրենք որոշել էին ժամանակավորապես սառեցնել հիմնադրամի գործունեությունը, քանի որ երկրում եղած փոփոխությունների արդյունքում պետք է վերանվանվեին գումար հանգանակելու մեթոդները: Իսկ սառեցնելով` իրենք, ըստ Վերժինե Ոսկանյանի,  մտադիր չէին պարզապես ժամանակավոր դադարեցնել նոր շահառուների գրանցումը: Սակայն իրենց գործունեության դադարեցման շուրջ բարձրացված աղմուկը պատճառ դարձավ, որ, այնուամենայնիվ, նրանք շարունակեն իրենց աշխատանքը:

«Նվիրիր կյանքի» հոգաբարձուների խորհրդի անդամներից «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանն էլ ներկայացեց, որ իրենք, երկրում եղած փոփոխությունները հաշվի առնելով, քննարկել էին և հասկացել՝ քանի որ առաջին տիկինն այլևս Ռիտա Սարգսյանը չէ, պետք է այլևս հոգաբարձուների պատվավոր նախագահ չլինի:

Ռիտա Սարգսյանը՝ առաջին տիկնոջ կարգավիճակով, ամեն տարի նամակներ էր ուղարկում գործարարներին՝ աջակցություն խնդրելով հիվանդ երեխաների համար: Այդ գումարը, ըստ նրա, «Նվիրիր կյանքի» հանգանակած գումարի երեսուն տոկոսն էր կազմում, և դրանով հոգում էին շտապ բժշկական միջամտության անհրաժեշտություն զգացող երեխաներին: Շուշանիկ Արևշատյանը նշեց, որ իրենք մտածել են՝ արդեն ներկա կարգավիճակով Ռիտա Սարգսյանը գուցե նույն ազդեցությունը չունենա գործարարների վրա: «Մենք որոշել էինք երկու ամսով դադարեցնել մեր աշխատանքը՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է աշխատենք»,- ասաց նա:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից պուլմոնոլոգ, Հայաստանի Սպելեոթերապևտիկ  կենտրոնի գլխավոր տնօրեն Անդրանիկ Ոսկանյանն էլ նշեց, որ աշխատելու են, դեռ շատ կան հիվանդ երեխաներ, որոնք կարիք ունեն օգնության:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից արվեստագետ Մարինե Ալեսն էլ նշեց. «Մենք պատասխանատու ենք այդ երեխաների առջև: Մենք հանրային անուն ունենալով, լինելով բոլորս ինչ-որ կյանք անցած մարդիկ՝ ասել ենք, որ պատասխանատու ենք, կօգնենք այդ երեխաներին, ծնողներին»:

Շուշանիկ Արևշատյանը պարզապես կոչ արեց դադարեցնել տհաճ քննարկումները, նկատեց, որ ամեն բառից կարող է մի ընտանիք կամ երեխա տուժել: «Եկեք չքաղաքականացնենք բարեգործությունը»,- ասաց նա:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net