Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
Վրացի երիտասարդները, որոնք բողոքում են թմրանյութերի դեմ պայքարում կառավարության կոշտ քաղաքականության դեմ, կիրակի վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, նախօրեին կայացած ցույցի ժամանակ ակցիայի ավելի քան 2000 մասնակից պահանջում էր երկրի վարչապետի և ՆԳ նախարարի հրաժարականը:
Բացի այդ, խորհրդարանի շենքի մոտ այսօր ազգայնական կազմակերպությունների տասնյակ անդամներ են հավաքվել, որոնք պայքարում են թմրամոլության և սեռական փոքրամասնությունների դեմ:
Նշվում է, որ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Երկու ջրցան մեքենա է տեղակայվել Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը:
Իրավիճակը սրվել է, երբ ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք: Երկու ցույցերի մասնակիցներին բաժանում է ոստիկանական շարասյունը: