«Կրթական համակարգը ազատել կուսակցականացման, ռազմականացման, կրոնականացման և առևտրայնացման ճիրաններից»
0
Կրթական համակարգում ամենասուր խնդիրը սոցիալական անարդարությունն է։ Տարիներ շարունակ կրթությունը կենտրոնացվել է Երևանում, հեռավոր բնակավայրերի երեխաները զրկվել են որակյալ կրթություն ստանալու իրավունքից։ Խոշոր բիզնեսին ծառայող կառավարությունը տարեցտարի կրճատել է կրթության ծախսերն ու կրթությունը դիտել որպես ավելորդ բեռ և ոչ որպես ներդրում։
