«Ֆիլադելֆիան» պատրաստվում է թիմ հրավիրել Լեբրոն Ջեյմսին
«Ֆիլադելֆիա Սիկսերսը» պատրաստվում է առաջիկա մինչմրցաշրջանի ընթացքում ուժեղացնել թիմի կազմը: Հայտնում է «Philadelphia Inquirer»-ը:
Փենսիլվանա նահանգը ներկայացնողը թիմի գլխավոր նպատակը «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսն է: 33-ամյա բաեսկետբոլիստն առաջիկայում ունենալու է ազատ գործակալի կարգավիճակ ու պատրաստ է քննարկել այլ ակումբներից ստացված առաջարկները:
«Ֆիլադելֆիան» ցանկանում է նաև թիմ հրավիրել «Սան Անտոնիոյի» աստղային խաղացող Կավայ Լեոնարդին ու «Օկլահոմայի» բասկետբոլիստ Պոլ Ջորջին:
