Չինական ռեստորանը զեղչեր է առաջարկում նիհար այցելուներին, որոնք կկարողանան անցնել նեղ վանդակաճաղերի միջով (տեսանյութ)
Չինաստանի Ցզինան քաղաքում գործող ռեստորաններից մեկը զեղչեր է առաջարկում այն այցելուներին, որոնք կկարողան անցնել նեղ մետաղական վանդակաճաղերից կազմված դարպասի միջով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ռեստորանի սեփականատեր Չժաո Լենգը նշել է, որ այս արշավը հիշեցնում է մարդկանց հետևել իրենց սննադակարգին: Ռեստորանն այցելուներին անվճար ուտելիք և գարեջուր է առաջարկում, եթե նրանք կարողանում են հաստատություն մտնել նախատեսված վայրով: Ճաղավանդակի սյուների միջև բացվածքը 15 սմ է:
Ռեստորանի դիմաց դրված ցուցանշանը ներկայացնում է զեղչի տարբեր տեսակներ: