Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի կունենա մայիսի 14-ին. վարչապետը վերահաստատում է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախից վերադառնալիս վարչապետին սպասարկող ուղղաթիռից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին պատմել է Արցախ կատարած առաջին այցի մասին:
Նա ընդգծել է, որ շատ բարձր և արդյունավետ է համարում այցի արդյունքները:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին ակնկալվող հանդիպմանը.
«Կարող եմ ասել, որ վերջնականապես հաստատվել է՝ Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և, ինչպես պայմանավորվել ենք, կշարունակենք երեկ հեռախոսով սկսած մեր քննարկումները»,- շեշտել նա:
Փաշինյանը նաև ներկայացրել է ուղղաթիռում գտնվող անձնակազմին։ Բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից, ուղղաթիռում են եղել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մովսես Հակոբյանը, դերասան Հայկ Մարությանը։ Ուղղաթիռում է եղել նաեւ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շարունակելու է թափանցիկ կերպով ներկայացնել իր գործողությունները:
Անի Գևորգյան