«Միլանը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Վերոնային»:
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Չալհանողլուն: 32-րդ րոպեին Կուտրոնեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Երկրորդ կեսի մեկնարկում Աբատեն երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը:
Խաղավերջում «Վերոնան» կրճատեց հաշվի տարբերությունը: 89-րդ րոպեին էլ Բորինին ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 4:1
Այս հաղթանակից հետո «Միլանը» 60 միավորով 6-րդն է: «Վերոնան» կմնա նախավերջին տեղում` 25 միավորով:
Տեսանյութն` այստեղ: