Կիմ Չեն Ընը համաձայնել է ԿԺԴՀ-ի միջուկային կառույցներում ստուգումների իրականացմանը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ համաձայնություն է տվել ԿԺԴՀ-ի միջուկային կառույցներում ստուգումներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի հեռուստաալիքին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ընը խոստացել է Պոմպեոյին հասանելիություն ապահովել ԿԺԴՀ միջուկային կառույցներին, ինչը վկայում է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում հյուսիսկորեական կողմի դրական մտադրության մասին:
«Դուք կարող եք ուսումնասիրել բոլոր միջուկային կառույցները, որտեղ կցանկանաք», - աղբյուրը մեջբերում է Կիմ Չեն Ընի խոսքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Կիմ Չեն Ընը պատմական հանդիպում է իրականացրել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ՝ համաձայնագիր ստորագրելով Կորեական թերակղզում պատերազմին վերջ դնելու մասին: