ՉԼ. «Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մեկնարկեց կիսաեզրափակիչ փուլը: «Էնֆիլդում» «Լիվերպուլը» մրցեց «Ռոմայի» հետ:
Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստները ջախջախիչ հաղթանակ տարան 5:2 հաշվով:
Խաղի իսկական հերոսներ դարձան Մոհամեդ Սալահը և Ռոբերտ Ֆիրմինոն` ովքեր դարձան դուբլի հեղինակ, ինչպես նաև երկու գոլային փոխանցում կատարեցին:
25-ամյա եգիպտոսցին դուբլ ձևակերպեց` գոլի հեղինակ դառնալով 36-րդ և 46-րդ րոպեներին: Երկրորդ կեսում նրա փոխանցումից հետո աչքի ընկան Մանեն և Ֆիրմինոն: Բրազիլացին իր երկրորդ գնդակը խփեց 69-րդ րոպեին` հաշիվը դարձնելով 5:0
Խաղավերջում «գայլերը» կարողացան երկու գոլ խփել` պահպանելով դիմակայության ինտրիգը: Գոլով աչքի ընկան Ջեկոն և Պերոտին, վերջինս գոլի հեղինակ դարձավ 11 մետրանոցից:
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 2-ին: