Добавить новость
123ru.net
World News
Апрель
2018

Հռչակավոր մարզիկները կոչ են անում խնդիրը լուծել բացառապես միասնական ուժերով ու կառուցողական համագործակցությամբ

0

Հայաստանի հռչակավոր մարզիկները, Օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններն ու փոխչեմպիոնները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների հետ: «Արմենպրես»-ը հայտարարությունը ներկայացնում է ամբողջությամբ. 

«Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններն ալեկոծել են Հայաստանի Հանրապետությունն ու աշխարհասփյուռ հայությանը։ Հայաստանի հրապարակներում ու փողոցներում մեր քույրերն ու եղբայրներն են՝ տարիներ շարունակ կուտակված խնդիրների համար իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիները և նրանց անվտանգությունն ապահովելու առաքելություն ունեցող ոստիկանները։ Ցավոք, իրավիճակը գերլարված է և կարող է բռնկվել ցանկացած պահի։

Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և բոլորին, առանց բացառության բոլորին՝ ընդդիմության առաջնորդներին ու քաղաքացիներին, իշխանությանն ու իրավապահ մարմիններին, սթափության ու սառնասրտության կոչ ենք անում։ Համոզված ենք, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միմիայն և բացառապես միասնական ուժերով, կառուցողական համագործակցությամբ և խաղաղ ճանապարհով՝ բացառելով ուժի կիրառումը:

Մենք պայքարում ենք սպորտում, որը խաղաղության և մարդասիրության ամենամասսայական բնագավառն է աշխարհում։ Մենք պայքարում ենք ոչ թե հակառակորդների, այլ մրցակիցների դեմ, ու ցանկանում ենք կոչ անել, որ այսօր Երևանում ու հանրապետության այլ քաղաքներում բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիներն ու ոստիկանները ևս առաջնորդվեն այդ սկզբունքով։ Մենք ողջունում ենք երկխոսության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր դերակատարումն ունենալ այլընտրանք չունեցող երկխոսության կայացման ցանկացած դրսևորման մեջ։ 

Օլիմպիական չեմպիոններ՝

Ալբերտ Ազարյան

Լևոն Ջուլֆալակյան

Իսրայել Միլիտոսյան

Օքսեն Միրզայան

Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական փոխչեմպիոններ՝

Գոռ Մինասյան

Սիմոն Մարտիրոսյան

Աշխարհի չեմպիոններ՝

Վաղինակ Գալուստյան

Մաքսիմ Մանուկյան

Եվրոպայի չեմպիոններ՝

Կարեն Մնացականյան

Կարապետ Չալյան

Հովհաննես Բաչկով

Անդրանիկ Կարապետյան 

Աշխարհի առաջնության մրցանակակիր՝

Հարություն Մերդինյան

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝

Ռուբեն Ալեքսանյան

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչներ՝

Դերենիկ Գաբրիելյան

Միքայել Հայրապետյան

Հակոբ Փանոսյան

Վարդան Թովմասյան»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net