Добавить новость
123ru.net
World News
Апрель
2018

ՄԻՊ–ը հորդորում է բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսքի ու բռնության կոչերի, ինչպես նաև չստուգված տեղեկությունների տարածում

0

Մարդու իրավունքների գրասենյակի հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկրում ստեղծված լարված իրավիճակի պայմաններում հարկավոր է բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության խոսք և բռնության կոչեր։ ՄԻՊ հայտարարությունում ասվում է հետևյալը.

«Երկրում ստեղծված խիստ լարված մթնոլորտի պայմաններում անփոխարինելի նշանակություն ունեն զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողների աշխատանքը: Կարևոր է նաև սոցիալական ցանցերի դերը, որոնք նույնպես ազատ խոսքի բաղադրիչ են:
 
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հատուկ ուշադրությամբ է հետևում լրագրողների բնականոն աշխատանքի ապահովմանը: Նրանց անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ու պաշտպանվածությունը մեր երկրում ժողովրդավարության զարգացման գրավականներից է: Այս առումով, մտահոգիչ է այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտն ու նրա նկատմամբ կիրառված բռնությունը: Կարևոր է, որ այս փաստով արդեն իսկ նախաձեռնվել է քննություն:

Հաշվի առնելով հաճախակի դարձող բռնությունների դեպքերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է լրագրողներին չգտնվել բռնության գործադրման կամ բռնության իրական վտանգ պարունակող վայրերից:

Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ահազանգեր ստանալ ծնողներից կապված իրենց երեխաների պաշտպանվածության հետ: Հատկապես անհանգստացնող են ծնողների մտահոգությունները՝ կապված իրենց երեխաների գտնվելու վայրերի ու նրանց անվտանգության հետ: 

Դարձյալ վերահաստատում ենք, որ երկրում ստեղծված լարված իրավիճակի պայմաններում երեխաների լավագույն շահից չի բխում հավաքներին կամ երթերին մասնակցելը: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շարունակում են գործադրվել բոլոր ջանքերը՝ երաշխավորելու համար երեխաների իրավունքները:

Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ուսումնասիրությունը վկայում է, որ առանձին դեպքերում դրանցում առկա են բախումների կամ այլ միջադեպերի այնպիսի ձևակերպումներով նկարագրություններ, որոնք սոցիալական ցանցերում հանգեցնում են ատելության խոսքի ու բռնության կոչերի: Այդ հրապարակումների ներքո սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի կողմից խրախուսվում է բռնությունը, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելը, իսկ մի շարք դեպքերում կոչ է արվում «ֆիզիկապես ոչնչացնել», «կյանքից զրկել» ոստիկանության ծառայողների:

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է, որպեսզի լրատվամիջոցներն այս բոլոր դեպքերում հեռացնեն ատելություն կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից:

Առանձին դեպքերում արձանագրվել են նաև այնպիսի հրապարակումներ, որոնք ներկայացված են՝ որպես հաստատված փաստեր և հիմնված են միայն մի կողմի հայտարարությունների վրա: Նկատվել են նաև չստուգված տեղեկությունների հիման վրա արվող հրապարակումներ:

Այս առումով, խնդրում ենք լրագրողներին իրենց հրապարակումներում ձեռնպահ մնալ չստուգված տեղեկություններ տարածելուց, հատկապես երբ դրանք վերաբերում են միջադեպերին երեխաների ներգրավվածությանը կամ միայն մեկ կողմի հայտարարությունների հիման վրա իրավիճակը՝ որպես հաստատված փաստ ներկայացնելուց»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net