Добавить новость
123ru.net
World News
Апрель
2018

Անկայուն վիճակը բիզնեսի թշնամին է, եթե երկիրը կայուն չէ, ներդրող չի գա Հայաստան. Անդրանիկ Ալեքսանյան

0

Ցանկացած անորոշ վիճակ խոչընդոտում է բիզնեսին, այդ թվում նաև հանրապետությունում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում քաղաքականությունը տնտեսության հետ համատեղ չի աշխատում՝ տնտեսությունը մի քիչ ավելի առաջ է ընկնում, իսկ քաղաքականությունը հետ է մնում:

«Հետևաբար, ցանկացած անորոշ վիճակ՝ բիզնեսում, կառավարման մեջ և այլն, իր հետ բերում է այլ անորոշություն, իսկ անվստահությունը մեծանում է: Հիմա այս վիճակն իր հետևից ձնագնդի էֆեկտով անվստահության լուրջ խնդիր կբերի՝ թե՛ ներսի շուկայի, թե դրսի մարդկանց մոտ: Մեր նման փոքր երկրում բիզնես անողների համար կայուն միջավայր է պետք, լավ, թե վատ, կայուն պետք է լինի: Օրինակ` Հարկային օրենսգիրքը տարին մի անգամ չպետք է փոխվի, որ գործարարն իմանա, թե ինչպես է առաջիկա 5 տարիների ընթացքում աշխատելու: Ոչ կայուն իրավիճակը բիզնեսի թշնամին է: Եթե կայուն չէ, ներդրող չի գա»,- ասաց նա:

Անդրանիկ Ալեքսանյանը գտնում է, որ հանրապետությունում իրականացվող բողոքի ակցիաները, եթե նույնիսկ վնաս չտան, վստահաբար, նաև օգուտ չեն տան: Նա կարծում է, որ շարժման մասնակիցները պետք է հստակեցնեն իրենց պահանջները, քանի որ ամբիցիաներով խնդիր չի լուծվում:

«Հայերը լավ դիվանագետ չեն, բնական է, որ այս վիճակը ներդրողներին օգուտ չի տա: Չեմ ասում, որ մեզ մոտ խնդիր չկա, մարդիկ անկապ դուրս են եկել և քայլում են, բայց պետք է կառուցողական լինել: Նայեք՝ ինչու են հայերը հանգստանալու համար գնում Թուրքիա, այլ ոչ թե Եգիպտոս, որովհետև Եգիպտոսում կռիվ է, անորոշ վիճակ է, իսկ Թուրքիայում կայուն է: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց բիզնեսը կայուն միջավայրում է»,- ընդգծեց  Ալեքսանյանը:

Վերջինս, անդրադառնալով 7.5 % տնտեսական աճին, ասաց, որ, եթե կառավարությունն ասում է, որ այդքան աճ կա, ինքը չհավատալու առիթ չունի: Միևնույն ժամանակ նա նշեց, թե հարկ կա, որ հանրությանը բացատրվի, թե որտեղ է զարգացում եղել և այլն, որ հանրություն համար այդ աճը շոշափելի լինի:

Ինչ վերաբերում է բիզնեսի զարգացման տեմպերին, Անդրանիկ Ալեքսանյանն ասաց. «Մենք ամեն ինչ շատ արագ ենք ուզում, այսինքն՝ գործարարը չի ցանկանում 10%–ով աճ գրանցել, այլ ուզում է օգուտ ստանալ՝ շատ մեծ ու արագ: Սա է խնդիրը, մեզ մոտ դեռևս բիզնես կուլտուրա չկա, զարգացման տեմպերը ոչ թե ծավալով, այլ արագությամբ պետք է լինեն: Այսինքն՝ շատ արտադրեն, ծախեն, որ շատ շահույթ ունենան, ոչ թե մի հատ արտադրեն ու շատ թանկ վաճառեն: Այստեղից էլ գալիս է ոչ ադեկվատ արտահանման ու ներդրման ծախսերը, մեր ապրանքն ինչի հաշվին պետք է իրացվի, կամ ինչ է արտադրելու, որ այստեղից տանի ու վաճառի: Մենք ցանկացած երկրի համար մրցակցային աշխատուժ ունենք, մենք ունենք խելոք մարդիկ»,- շարունակեց Անդրանիկ Ալեքսանյանը:

Առևտրաարդյունաբերական պալատի տնօրենը համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ Հայաստանում ներդրումային միջավայր շահեկան չէ: «Ներդրողները հիմնականում հաշվարկում են, թե ինչով է լավ տվյալ վայրում ներդրում անելը և այլն։ Իսկ մենք GSP+ ռեժիմն ունենք, որը մեզ արտահանման համար լավագույն պայմաններն է տալիս: Մենք ունեինք կայունություն, այսինքն՝ մինչև վերջերս մենք համարվել ենք կայուն երկիր, և մարդիկ վստահ են եղել, որ այստեղ գործադուլներ և այլ նման բաներ չկան: Իրականում, միջավայրը դրական է եղել, որովհետև նոր երկիր է, նոր խաղի կանոններ: Պետք է գիտակցել, որ մեր հանրապետությունը դեռ լավ չի տեղավորվել այս մեծ աշխարհում, երկներ կան, որոնք դեռ չգիտեն Հայաստանի մասին»,- եզրափակեց Անդրանիկ Ալեքսանյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net