2017-ին 80 միլիոն ճանապարհորդ հանգստի վայրեր է ընտրել՝ հիմնվելով ֆիլմերի վրա
2017 թվականին առնվազն 80 միլիոն ճանապարհորդ ամբողջ աշխարհում հանգստի ուղղություններ է ընտրել՝ հիմնվելով ֆիլմերի ու հեռուստասերիալների վրա: Այս մասին հայտնում է Travel Daily News-ը՝ հիմնվելով TCI Research գիտահետազոտական գործակալության հարցումների վրա:
TCI Research-ի հարցումների համաձայն՝ նշանակման վայրի ընտրության հարցում ֆիլմերի ու հեռուստասերիալների ազդեցությունը հասել է աննախադեպ մակարդակի:
Գործակալությունը մանրամասնում է, որ ֆիլմերի նկարահանումների վայրեր այցելած զբոսաշրջիկներն ավելի հաճախ են պատմում իրենց հանգստի մանրամասների մասին սոցցանցերում, բավարարված են էքսկուրսիաներով ու ավելի պատրաստակամորեն են մասնակցում տեղական մշակութային միջոցառումներին, քան սովորական ճանապարհորդները:
«Այժմ ֆիլմերի ազդեցության մակարդակը հասել է զբոսաշրջային գործակալությունների ազդեցության մակարդակին՝ հիանալի ուղղություններ առաջարկելով հանգստի համար», - ասել է TCI Research-ի գլխավոր տնօրեն Օլիվիե Հենրի Բիաուադը:
Բիաուադը նաև խորհուրդ է տվել սիրված վայրերի տեղական իշխանություններին վերահսկել ռիսկերը, որոնք կապված են զբոսաշրջիկների մեծ ներհոսքի հետ, քանի որ դա կարող է հանգեցնել բնապահպանական խնդիրների ու տեղացիների համար անհարմար իրավիճակ ստեղծել:
