Այսօր ոստիկանություն է բերվել 84 ցուցարար. Էդգար Ջանոյան
Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները շարունակում են փակել ճանապարհները, քաղաքացիական անհնազանդությունը շարունակվում է: Երևան քաղաքի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ շարունակվում են քաղաքացիներ բերվել:
Tert.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից հայտնեցին, որ ոստիկանություն է բերվել 84 քաղաքացի:
«Ապրիլի 21-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերվել 84 քաղաքացի»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նշենք, որ ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ էին բերվել 11 քաղաքացի:
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 18։00-ի դրությամբ, ոստիկանություն էր տարվել 233 ցուցարար:
