Добавить новость
123ru.net
World News
Апрель
2018

Փաշինյանն արձագանքում է վարչապետ Սարգսյանի կոչին

0
Քաղաքացիական անհնազանդության բազմօրյա ցույցերն առաջնորդող Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարչապետ Սերժ Սարգսյանի այսօր հրապարակված կոչին:


«Եթե ինքը էդ օրակարգը ընդունում է, մենք պատրաստ ենք քննարկել իր հեռացման պայմանները: Եվ երեկ ասացի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություններ չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին տեղի ունենա մաքսիմալ անցնցում», - նշեց Փաշինյանը:


Դիտարկմանը, որ վարչապետը զգուշացրել է, թե կարող են անդառնալի կորուստներ լինել, Փաշինյանն արձագանքեց․ - «Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ: Դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները»:


«Ես չեմ կարող որոշումներ կայացնել: Ես պիտի ենթարկվեմ ժողովրդի որոշումներին: Դուք տեսաք, թե երեկ ժողովուրդը ինչպես արձագանքեց երկխոսության մասին կոչին: Նրանք ասացին՝ ուշ է, ուշ է․․․ Ժողովուրդը նաև համաձայնեց Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները քննարկել»:


«Մեր հավաքները եղել են և լինելու են բացարձակ խաղաղ»

 «Ես ուլտիմատումներով չեմ խոսում, և որևէ մեկին էլ խորհուրդ չեմ տալիս ինձ հետ ուլտիմատումներով խոսել: Մեր հավաքները եղել են բացարձակ խաղաղ և լինելու են բացարձակ խաղաղ, և ուժ կիրառելու որևէ իրավական հիմք չկա», - նշեց Փաշինյանը:


«Մարտի 1-ը չի կարող կրկնվել»

Հարցին, թե արդյոք Մարտի 1-ի կրկնության վտանգ չի տեսնում, նա պատասխանեց․ - «Ոչ: Մարտի 1-ը չի կարող կրկնվել, որովհետև, ի տարբերություն Մարտի 1-ի, այսօր ողջ հայությունը, սա ես պատասխանատու եմ ասում, աջակցում է մեր շարժումը: Եվ ես սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ եմ անում էդ աջակցությունը մեծացնել, նամակներով, անընդհատ զանգերով ճնշումներ գործադրեն Սերժ Սարգսյանի վրա, որ նա հրաժարական տա․․․ Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա ոստիկան, կա զինվորական, որ պատրաստ է մեր վրա կրակել: Ես խնդրում եմ, մի համեմատեք էս իրավիճակը ո՛չ 2008-ի, ո՛չ 2003-ի, ո՛չ 1996-ի․․․ մի՞թե չի երևում, որ սա բացարձակապես ուրիշ իրավիճակ է: Այդ բոլոր իրավիիճակներում կային նախագահի թեկնածուներ, որոնց հանրության մի մասը սիրում էր, մյուս մասը չէր սիրում: Էսօր ամեն քաղաքացի պայքարում է ինքը իր, իր ընտանիքի արժանապատվության և ազատության համար»:


«Սերժ Սարգսյանը իրականում չի տիրապետում իրավիճակին»

«Ես կարծում եմ, նա այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Եվ ես Ազգային անվտանգության ծառայություն տնօրեն Գեորգի Կուտոյանին անկեղծ և եղբայրաբար կոչ եմ անում Սերժ Սարգսյանին զեկուցել իրավիճակը՝ իր բոլոր մանրամասներով, և բացատրել, որ նրա համառությունը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Ես Վլադիմիր Գասպարյանին, Գեորգի Կուտոյանին, Սերժ Սարգսյանի վերլուծական կենտրոնին եղբայրաբար հորդորում եմ և խնդրում եմ, որ գնան և Սերժ Սարգսյանին զեկուցեն Հայաստանում ստեղծված իրավիճակը: Եվ բացատրեն, որ նրա համառությունը, ամեն ժամը, ամեն օրը սպառնալի է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար»:  







 


 


    





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net