Եղիսաբեթ Երկրորդն այսօր նշում է ծննդյան 92-ամյակը
Բուքինգհեմյան մամլո ծառայությունը հայտնել է, որ Եղիսաբեթ Երկրորդը ներկա կլինի Ալբերթ Հոլ հռչակավոր սրահում: Համերգին, որը կհեռարձակվի բրիտանական հեռուստաալիքներով, կմասնակցեն Սթինգը, Շեգգին, Թոմ Ջոնսը, Քրեյգ Դեյվիդը, Քայլի Մինոգը և անվանի այլ աստղեր:
«Մենք լիաթոք կաշխատենք, չգիտեմ, արդյո՞ք մեր երգերը դուր կգան Նորին Մեծությանը, գուցե հաջորդ օրը ես հայտնվեմ Թաուերում»,- կատակով ասել է Սթինգը (Թաուերը ամրոց է, հին ժամանակներում օգտագործվել է որպես բանտ):
Համերգից զատ նախատեսված են միապետի 92-ամյակին նվիրված այլ՝ ընտանեկան և մասնավոր միջոցառումներ, որոնց մանրամասները Բուքինգհեմյան պալատը չի հրապարակում:
