Ոստիկանություն է բերվել 62 քաղաքացի
Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները շարունակում են փակել ճանապարհները, «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպած քաղաքացիական անհնազանդությունը շարունակվում է: Երևան քաղաքի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ շարունակվում են քաղաքացիներ բերել:
Tert.am-ը ոստիկանության լրատվական վարչությունից հետաքրքրվեց, թե քանի քաղաքացի է բերվել ոստիկանություն:
«Ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերվել 62 քաղաքացի»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նշենք, որ ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերվել 11 քաղաքացիների:
Նշենք նաև, որ երեկ ժամը 18։00-ի դրությամբ ոստիկանություն էր տարվել 233 ցուցարար:
