Добавить новость
123ru.net
World News
Апрель
2018

Մելանյա Թրամփի զգեստապահարանը. հոգեբանը պատմել է՝ ինչ «մեսիջներ» են պարունակում ԱՄՆ առաջին տիկնոջ հագուստները (լուսանկարներ)

0

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, անվիճելիորեն համարվում է Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենագեղեցիկ ու նրբաճաշակ առաջին տիկիններից մեկը, որի ոճի անթերի զգացումին կարելի է միայն նախանձել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հագնվելու ոճը, թերևս, միակ բանն է, որի դեպքում Մելանյա Թրամփի նույնիսկ ամենամոլի քննադատներն են ստիպված լռել:

Հոգեբան ու համատեղությամբ նաև նորաձևության ոլորտի մասնագետ Դոուն Քարենը, վերլուծելով ԱՄՆ առաջին տիկնոջ զգեստապահարանը, պատմել է, թե 47-ամյա նախկին մոդելն ինչ «մեսիջներ» է հղում իր հագուստի միջոցով:

«Նա ինքնամփոփ ու փակ անձնավորություն է, ու երբ վերլուծում եմ նրա ոճը, հասկանում եմ, որ նա խոսում է հագուստի միջոցով»,-ասել է մասնագետը:


Ուսերին գցած վերարկուն

«Մելանյային հաճախ կարելի է տեսնել՝ ուսերին վերարկու գցած: Դա խոսում է այն մասին, որ տիկինն էությամբ փակ մարդ է ու հագուստի միջոցով կարծես «պատնեշ» է ստեղծում իր ու մարդկանց միջև: Այդ «պատնեշը» նրան անխոցելիության զգացողություն է տալիս»,- պատմել է Քարենը:

 

  

 

 

Բարձրակրունկներ

Մելանյա Թրամփը հայտնի է էլեգանտ բարձրակրունկների նկատմամբ մեծ սիրով: Մի առիթով նրան նույնիսկ քննադատել էին ավերիչ փոթորկից տուժած Տեխաս նահանգ բարձրակրունկներով այցելելու համար: Այնուհանդերձ՝ տհաճ դրվագը չի ստիպել տիկին Թրամփին փոխել վերաբերմունքը բարձրակրունկների նկատմամբ: Մասնագետի կարծիքով՝ այդ կոշիկները նրան նախևառաջ ինքնավստահություն են տալիս:

«Երբ կինը բարձրակրունկ է կրում, նրա ինքնավստահությունն ավելանում է: Նա իրեն մյուսների նկատմամբ գերակա է զգում»,-նշել է Քարենը:

 

 

Ճերմակաթույր կոստյում կամ զգեստ


«Կարծում եմ, որ Մելանյան ճերմակ հագուստի միջոցով ցանկանում է ցույց տալ իր կերպարի մաքրությունը: Նրա հեղինակությունը բավական վիճահարույց է, քանի որ նախկինում Մելանյան առաջին տիկնոջը ոչ վայել գործունեություն է ծավալել: Իսկ հիմա ճերմակ կրելով՝ ցանկանում է ցույց տալ իր կերպարի մաքրությունը»,- նշել է Քարենը:

 

  

 

Թևերի մեծ մասը ծածկող հագուստ

Մասնագետը նաև նկատում է, որ առաջին տիկինը մեծավմասամբ նախընտրում է թևերը ծածկող հագուստ, ինչը ևս նրա՝ ինտրավերտ լինելու նշան է: Այդպիսով՝ նա մարդկանց ասում է՝ «Նայեք ինձ, հիացեք, բայց մի մոտեցեք»:

 

  

 

«Բարբի» տիկնիկի ոճը

«Մելանյա Թրամփն էլեգանտ ոճի սիրահար է, սակայն միևնույն ժամանակ նա շատ է սիրում վառ գույներ, միշտ ներկայանում է տոնական դիմահարդարմամբ ու էլեգանտ վարսահարդարմամբ, ինչը հիշեցնում է «Բարբի» տիկնիկի ոճը: Տիկնիկային ոճը պայմանավորված է նրա մոդելային անցյալով: Նա մինչև հիմա հիշում է մոդելային ոլորտի այն կանոնը, որ անկախ ամեն ինչից՝ տեսքդ միշտ պետք է անթերի լինի»,-նշել է Քարենը:

 

  

 

Մեծ ակնոցներ

Մելանյա Թրամփը հաճախ՝ նույնիսկ գիշերը, նախընտրում է դեմքը թաքցնել մեծ ակնոցների հետևում: Նրան մի քանի անգամ քննադատել են մարդկանց հետ հանդիպման ժամանակ ակնոցը չհանելու ու, այդպիսով, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Սակայն Քարենի կարծիքով՝ առաջին տիկինն ակնոցն օգտագործում է որպես «վահան»՝ անծանոթների հետ ուղղակի շփումից խուսափելու համար:

«Նա կարծես ասում է՝ «Ես իսկապես չեմ ուզում, որ նայեք ինձ, աչքերիս մեջ: Իրականում ես շատ նյարդայնանում եմ դրանից»»,-նկատել է Քարենը:

 

  

 

Կազմվածքն ընդգծող կիպ հագուստ

Մելանյա Թրամփը հիմնականում կրում է բարեկազմությունն ընդգծող կիպ հագուստ, որը շատ շահեկան ընտրություն է: Այն համեստ է, բայց միևնույն ժամանակ թույլ է տալիս ցույց տալ գեղեցիկ կուրծքն ու բարակ իրանը:

 

  

 

Հետաքրքրական է, որ նախքան Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալը, Մելանյան չէր կաշկանդվում համարձակ հագուստներ կրելուց:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net