Добавить новость
123ru.net
World News
Апрель
2018

Սերժ Թանկյանը չի կարող ժամանել Երևան, նա խրախուսող տեսաուղերձ է հղել

0
Ամերիկահայ հայտնի երաժիշտ, աշխարհահռչակ System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը տեսաուղերձ է տարածել, որում ափսոսանքով նշում է, թե որոշ պատճառներով չի կարող ժամանել Երևան:


«Ես շատ կուզեի ձեզ միանալ Երևանում կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս և միտքս ամբողջովին ձեզ հետն է։ Մինչև հիմա չեմ կարողացած այլ պատճառներով, բայց կհուսամ մոտ ատենից կարողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար»,- իր ուղերձում նշում է Թանկյանն ու շարունակում․


«Այս շարժումը իսկական է և այն լիովին ձերն է և պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ և հանդուրժողականությամբ»։


«Սա յուրահատուկ բան է Հայաստանի համար, սա նոր մշակութային հեղափոխություն է, և դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում: Դուք փոխել եք ձեր մշակույթը, և դրա շնորհիվ արդեն հաղթել եք»,- նաև ասում է ամերիկահայ երաժիշտն ու մի քանի խորհուրդ տալիս:


«Առաջին՝ հեռու մնալ «գունավոր հեղափոխության» տերմինաբանությունից, քանզի այն ընդհանրացվում է Արևելք-Արևմուտք առճակատման հետ։ Մեր պայքարը Արևելքին կամ Արևմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այն արդարության և առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որևէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ:


Երկրորդ՝ ձեր պահանջները կոնկրետացրեք: Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաև հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետև ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր անարդարություններով, որոնք մեզ հայտնի են:


Երրորդ՝ շարունակեք ձեր խաղաղ դիմադրությունը, խուսափեք սադրիչների թակարդներից, նրանք կստանան իրենց անարդարությունը, երբ նրանց ղեկավարները մի օր կազատվեն աշխատանքից, և նրանք ստիպված կլինեն գալ ձեզ մոտ՝ աշխատանք խնդրելու համար: Շարունակեք լինել ճկուն, արդար, անկեղծ և սիրող, շարունակեք ոստիկանության հետ վարվել եղբայրների և քույրերի պես, քանի որ նրանք այդպիսին են իրականում»,- իր ուղերձում, մասնավորապես, ասում է Սերժ Թանկյանը:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net