Добавить новость
123ru.net
World News
Апрель
2018

2017-ին հայերը թուրքական մամուլում վիրավորական արտահայտություններով հիշատակվել են 855 անգամ. Դինքի հիմնադրամի նոր զեկույցը

0

Թուրքիայում գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է ատելության դրսևորումների մասին 2017 թվականի զեկույցը:

Զեկույցում տեղ են գտել ամբողջ տարվա ընթացքում թուրքական տարբեր լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները, որոնք արտացոլում են Թուրքիայում ապրող տարբեր ազգային, կրոնական և այլ փոքրամասնությունների հանդեպ տեղական մամուլում ատելության դրսևորում համարվող խտրական կամ վիրավորական արտահայտությունների, կոչերի և եզրույթների կիրառումը, որն ազդում է երկրում հասարակական վերաբերմունքի վրա:

Ուսումնասիրությունը փաստել է, որ 2017թ.-ի ընթացքում թուրքական մամուլում ամենից շատ թիրախավորվել են հրեաները. նրանց հանդեպ գրավոր ատելության դրսևորումները տարբեր լրատվամիջոցներում հասել են 1.251-ի:
 
Հայերը թուրքական մամուլում վիրավորական արտահայտություններով հիշատակվել են 855 անգամ՝ ցուցակում հաջորդելով սիրիացի ներգաղթյալներին, որոնք մամուլում իրենց դեմ ատելության դրսևորման դեպքի զոհ են դարձել 1.148 անգամ:

Ցուցակում տեղ են գտել նաև հույները, բրիտանացիները, գերմանացիները, արաբները, ռուսները, նիդեռլանդցիները, ամերիկացիները, իրաքցիները, իրանցիները, այլք:

Ատելության ու խտրական վերաբերմունքի 543 դեպք է ֆիքսվել «քրիստոնյա» և 66 դեպք «աթեիստ» բառի կիրառմամբ:

Քրդերը մամուլում վիրավորական արտահայտություններով հիշատակվել են 80 անգամ՝ հայտնվելով ընդհանուր ցուցակի 14-րդ տեղում:

Ամենից շատ ատելության դրսևորմամբ արտահայտություններ, բառեր կամ եզրույթներ կիրառել է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը, որի էջերում 2017թ.-ի ընթացքում տարբեր լուրերում և հոդվածներում 257 անգամ օգտագործվել են վիրավորական բառեր փոքրամասնությունների մի շարք խնդիրների վերաբերյալ:

Երկրորդ տեղում է «Միլլի Գազեթե»-ն, որտեղ ատելության դրսևորումներ են ֆիքսվել տարվա ընթացքում 231 անգամ:

Դրանց են հաջորդել «Յենի Մեսաժ», «Յենիչաղ» և «Միլաթ» պարբերականները՝ ատելության տարբեր դրսևորումների համապատասխանաբար 138, 135 և 131 դեպքերով:

Ցանկում տեղ են գտել թուրքական այնպիսի հայտնի և ընթերցվող պարբերականներ, ինչպիսիք են «Սթար»-ը, «Սյոզջու»-ն, «Յենի Շաֆաք»-ը, «Թյուրքիյե»-ն, «Այդընլըք»-ը և այլն:

Նշենք, որ ատելություն սերմանող հրապարակումների ու հոդվածների հրապարակման հարցում առաջատար հանդիսացող տվյալ պարբերականների զգալի մասը համարվում են իշխանամետ մամուլի ներկայացուցիչներ:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net