Добавить новость
123ru.net
World News
Апрель
2018

Հեռո՛ւ մնացեք «գունավոր հեղափոխությունից». Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին ու խորհուրդներ տվել նրանց (տեսանյութ)

0

Ամերիկյան System Of a Down հանրահայտ ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր պաշտոնական յութուբյան ալիքում անդրադարձել է Հայաստանում ընթացող հակակառավարական ցույցերին՝ իր աջակցությունը հայտնելով փողոց դուրս եկած ցուցարարներին:

Երաժիշտը նախևառաջ անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող տեղեկություններին այն մասին, որ ինքը պատրաստվում է Երևան գալ:

«Ես շատ կցանկանայի ձեզ միանալ Երևանում կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս և միտքս ամբողջովին ձեր հետ է։ Մինչև հիմա այլ պատճառներով չեմ կարողացել, բայց հուսամ մոտ ժամանակներս կկարողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: Այս շարժումն իսկական է, և այն լիովին ձերն է, և պետք է մնա այդպիսին՝ զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ և հանդուրժողականությամբ»,-նշել է երաժիշտը:

Թանկյանը նկատել է, որ այն, ինչ կատարվում է, «յուրահատուկ բան է Հայաստանի համար, նոր մշակութային հեղափոխություն, և դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում»:

«Դուք փոխել եք ձեր մշակույթը, և դրա շնորհիվ արդեն հաղթել եք։ Դուք հասկացել եք, որ այս մշակույթի փոփոխությունը, այս մշակութային զարթոնքը և արդարության պահանջը մարդու հիմնական իրավունքներն են»,-շարունակել է Թանկյանը:

Բացի այդ, ամերիկահայ աստղը ցուցարարներին մի շարք խորհուրդներ է տվել՝ կապված ընթացող ցույցերի հետ: Ըստ Թանկյանի՝ մասնակիցները նախևառաջ պետք է հեռու մնան «գունավոր հեղափոխություն» ասվածից, քանի որ այն մտազուգորդվում է Արևելք-Արևմուտք առճակատման հետ:

«Մեր պայքարն Արևելքին կամ Արևմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այն արդարության և առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որևէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ»,-ասել է Թանկյանը:

Երաժշտի երկրորդ խորհուրդը վերաբերում է ցուցարարների պահանջների կոնկրետացմանը:

«Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաև հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետև ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր անարդարություններով, որոնք մեզ հայտնի են`կոռուպցիա, շրջակա միջավայրի աղտոտում և այլ բաներ՝ ներկայացնելով հստակ ժամանակահատված նոր կառավարությանը՝ դրանք իրականացնելու համար։ Եթե բարեփոխումները տեղի չեն ունենում, ապա ես ամսաթիվ կնշանակեի ապագա նոր բողոքի ցույցերի համար՝ այս անգամ պահանջելով խորհրդարանի հրաժարականը և նոր խորհրդարանական ընտրություններ»,-շարունակել է  Թանկյանը:

Երաժշտի երրորդ խորհուրդն ավելի շատ կոչ է խաղաղ դիմադրությունը շարունակելու, սադրիչների թակարդներից խուսափելու, ճկուն, արդար, անկեղծ ու սիրող մնալու, ոստիկանության հետ եղբայրների և քույրերի պես վերաբերվելու մասին:

 






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net