Добавить новость
123ru.net
World News
Апрель
2018

Շաբաթների ընթացքում եկամտահարկը կնվազեցվի, իսկ հունվարի 1-ից թոշակները և նվազագույն աշխատավարձը կբարձրանան. Սերժ Սարգսյան

0

Կառավարությունը արդեն ծրագրել է, մենք ընդամենը շաբաթների ընթացքում որոշակի փոփոխություն կմտցնենք հարկային օրենսգրքում՝ մարդկանց եկամտահարկը մի քիչ կնվազեցվի: Ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների և նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը ներկայացրեց վերջին 10 տարիներին Հայաստանի զարգացման ցուցանիշները: Մասնավորապես, 2007 թ.-ի համեմատ 2017 թ.-ին տնտեսությունը աճել է 2.1 անգամ՝ 2 տրիլիոն 656 մլրդ դրամից դառնալով 5 տրիլիոն 580 մլրդ դրամ: Նվազագույն ամսական աշխատավարձը վերջին 10 տարիներին 15 հազար դրամից դարձել է 55 հազար դրամ, իսկ միջին աշխատավարձը՝ 62 հազարից դարձել է 184 հազար դրամ:

«Որպեսզի հստակ լինի, որ առօրյան նույնը չի մնացել, ապա պետք է ասեմ, որ իրական միջին աշխատավարձի ինդեքսը այն ժամանակվա 100-ի փոխարեն հիմա 168 է: Այսինքն, մարդկանց կյանքը բարելավվել է, ակնհայտ է դա»,- ասաց վարչապետը:

Նա վստահ է, որ նոր կառավարման համակարգի առկայության պարագայում երկրում դրական փոփոխությունների ընթացքն ավելի արագանալու է:

Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ի առաջնային խնդիրներից մեկն արտագաղթն է, բայց միևնույն ժամանակ նկատեց, որ արտագաղթը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ նաև նախկին խորհրդային երկրներին, Արևելյան Եվրոպային, նույնիսկ Արևմտյան Եվրոպային:

«Իմ հայտարարած 2040 թ.-ին 4 մլն բնակչություն ունենալը հասանելի թիվ է: Առաջին հերթին նվազումը պետք է դադարեցնենք, տենդենցը գնում է դեպի նվազում, 2017 թ.-ի թվերը հուսադրող էին: Այս թիվը պետք է հասնի զրոյի և առաջ շարժվի, ներգաղթ պետք է ապահովել, ծնելիությունը բարձրանա: Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք կսկսենք Հայաստանի մինչև 2030 թ.-ի զարգացման ռազմավարության քննարկումները»,- հայտնեց վարչապետը:

Հարցին, թե կան այնպիսի ծրագրեր, որոնք չեք կարողացել իրականացնել որպես նախագահ, բայց հիմա կկարողանաք իրականացնել որպես վարչապետ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Խոստացել Իրան – Հայաստան երկաթուղի, ատոմակայան կառուցել, բայց պետք է ասեմ, որ որևէ ծրագրում հնչած կամ ներառված դրույթները երբեք չեն կարող լինել քարացած: Հաշվարկը ցույց է տվել, որ Իրան- Հայաստան երկաթուղու կառուցման համար շատ ավելի շատ միջոցներ են պետք, քան ավտոմայրուղու կառուցման համար: Եվ ավտոմայրուղին՝ հյուսիս-հարավը մեզ համար շատ ավելի օգտակար կլինի: Մենք եզրակացրել ենք, որ պետության համար ավելի էժան կլինի ավտոմայրուղին»:

Ինչ վերաբերում է ատոմակայանի կառուցմանը վարչապետ Սարգսյանը հայտնեց, որ  արդեն փորձարկման շրջանում է գտնվում ավելի փոքր հզորության ատոմակայանի մոդելը, «բայց պետք է հաշվի առնել, որ կանաչ էներգիան շատ մեծ թափով մտնում է մարդկանց կյանք»:

«Արդեն արևային էներգիայի ինքնարժեքը մոտենում է տրամաբանական ինքնարժեքի: Եթե ես տարիներ առաջ ասել եմ, որ ատոմակայան պետք է կառուցենք, անպայման պետք է գնանք իմ ասածը անելո՞ւ, թե՞ երկրի տնտեսության համար էներգիայի աղբյուրի ավելի արդյունավետ և շահավետ եղանակ գտնենք: Ընդհանրապես, որքանով է տրամաբանական, որ դու ծրագիր ես գծում, փորձում ես դրան ձգտել և դա համեմատել երդման հետ: Այո, այստեղ քաղաքական պատասխանատվություն կարող է լինել, բայց քաղաքական պատասխանատվություն պահանջողները պետք է տարբերակեն քաղաքական պատասխանատվությունը անձնական պատասխանատվությունից»,- ասաց Սերժ Սարգսյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net