Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News
Апрель
2018

Չարաշահումներ են բացահայտվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից հատկացված 18 դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում. հափշտակված գումարը կազմում է ավելի քան 907 մլն դրամ. ՔԿ

0

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների հատկացված դրամաշնորհներից կատարված առանձնապես խոշոր չափով գումարի հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ 14 մեղադրյալների մասով:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ«Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել,որ 2009-2016թթ. ընթացքում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ մշակել են դրամաշնորհային ծրագրեր, ձեռք բերել արդեն իսկ գրանցված և պատմություն ունեցող հասարակական կազմակերպություններ, որոնց միջոցով ծրագրերը ներկայացրել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի գնահատման մրցույթին: Ներկայացված ծրագրերը ԵՄ պատվիրակության աշխատակցի աջակցությամբ հաստատվել են և հատկացվել ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարները:

Նշված անձինք կազմել են կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական, ծրագրային փաստաթղթեր, մասնավորապես՝ աշխատանքային, ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, ապրանքների ձեռք բերման կեղծ փաստաթղթեր, գործուղումների կեղծ թերթիկներ, որոնց հիման վրա հափշտակել են ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար։

Բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորված թվով 18 դրամաշնորհային ծրագրերով, իսկ հափշտակված ընդհանուր գումարը կազմում է  907.281.869.7 ՀՀ դրամ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 19 անձի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթի կեղծիք կատարելու համար:

14 անձի մասով գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝

Մարինե Պապյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 16 դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով,
Տիգրան Սուքիասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 15 դրվագով,
Գարիկ Չիլինգարյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 6 դրվագով,
Ռուբինա Տեր-Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 4 դրվագով,
Արմեն Բարեղամյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2 դրվագով,
Գևորգ Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2 դրվագով,
Դինա Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մեկ դրվագով,
Ալեքսանդր Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մեկ դրվագով,
Սերգեյ Բալասանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝մեկ դրվագով,
Կարեն Ստեփանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝մեկ դրվագով,
Արմեն Միքայելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մեկ դրվագով,
Արման Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագով, և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մեկ դրվագով,
Անահիտ Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 4 դրվագով,
Նելլի Սեդրակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2 դրվագով:
14 մեղադրյալների մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о сезонном оформлении городских пространств


Спорт в России и мире
Москва

Ярославское шоссе стало лидером сезонного спроса на спортивные площадки в коттеджных комплексах


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Стало известно, при каком условии Медведев может опуститься на 5-е место рейтинга ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Передовые разработки. Названы номинанты II этапа «ЭКОТЕХ-ЛИДЕР 2024»





Путин в России и мире
Москва

В мире могут закрыть поставки из Китая. «Святой Ленин» на встрече В.В. Путина и Си Цзиньпина повышает качество жизни народам России, Китая, всего мира.


Лукашенко в Беларуси и мире
Минск

Шесть городов Белоруссии и Азербайджана стали побратимами




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

ABC: Зеленский недоволен результатами визита Блинкена в Киев


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

Совместная Песня со Звездой.



Москва

Москва будет петь A Cappella. Стартует международный фестиваль

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net