Թիերի Անրի. Լակազեթը փոխեց «Սթոք Սիթիի» հետ խաղի ընթացքը
Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է իր հայրենակից Ալեքսանդր Լակազեթի ելույթի մասին Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» հետ խաղում (3:0):
«Կարծում եմ, որ Լակազեթը փոխեց հանդիպման ընթացքը: Երբ Օբամեյանգը հեռացավ ձախ եզր, իսկ Լակազեթը տեղափոխվեց կենտրոն, նա սկսեց անել այն, ինչ պահանջվում է:
Ալեքսանդրն անընդհատ ազատվում էր մրցակցից, խաղում Օզիլի հետ: Նա դարձավ այն տղան, ում փնտրում էին: Նաև Օբամեյանգը ստացավ իր շանսը, երբ տեղափոխվեց ձախ եզր»,- Անրիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: