Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News
Март
2018

Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը խորապես կընկալի իրավիճակն ու որոշակի քայլեր կձեռնարկի. ԱՀ ՄԻՊ–ը` Ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ զեկույցի մասին

0

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ապրիլյան պատերազմի տարելիցի նախօրեին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումների և վայրագությունների վերաբերյալ Արցախի ՄԻՊ-ի վերջնական զեկույցի ընթացքին:

«Բովանդակությանը չեմ ուզում այս պահին անդրադառնալ, կառուցվածքի մասին խոսեմ, որն իրենից ներկայացնում է փաստական տվյալների և իրավական գնահատականների համակցություն, որը ես շատ կարևորում եմ:  Ըստ էության՝ զեկույցում ներկայացված բոլոր փաստերի ճնշող մեծամասնությունը ժամանակին քննարկվել է մեր մամուլով, և դրանք բոլորն էլ բաց աղբյուրներից են՝ բացառությամբ կրթական համակարգին վերաբերող հատվածի, որն ըստ էության, նույնպես ժամանակին ձևակերպված եղել է: Այսինքն՝ մեզ համար սենսացիոն բաներ չեմ կարծում, որ կլինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական հանրությունն իրականում պատկերացնում է, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Այսինքն՝ սա առաջին հերթին միջազգային հանրության համար է նախատեսված, և անգլերենով է»,- ասաց Մելիքյանը:

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ ունենք ընկալում, որ միջազգային հանրությունը պատշաճ պատկերացում չունի Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին:  «Սա այն շարքերից մեկը կարող է լինել, որ մենք այդ ընկալումը ապահովենք միջազգային` հատկապես իրավապաշտպան հանրության շրջանում»,-ասաց նա:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, թե բավականին մեծ ծավալի աշխատանքի մասին է խոսքը: «Բավականին մեծ թվով մարդիկ են ներգրավված. ամեն ինչն էլ, երևի, կարելի էր ավելի վաղ անել, սակայն մենք բազմաթիվ այլ պարտականություններ ունենք և հասցնում ենք հիմա»,-ասաց նա և հավելեց, , որ այն տարածելու համար լինելու են այցելություններ, և ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ կգտնվեն գործընկերներ, ովքեր կօժանդակեն՝ սփյուռքի գործընկերներ, հանրային մարմիններ և այլն:

«Մենք կարծում ենք, որ տեղ հասցնելու և անհրաժեշտ կազմակերպությունների սեղանին դնելու ուղղությամբ խնդիրներ չենք ունենալու, սակայն դա չի նշանակում, որ մեր խնդիրը դրանով ավարտված է լինելու: Սա տևական աշխատանք է պահանջում։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային իրավապաշտպան հանրությունում իրավիճակը և խնդիրը խորապես կընկալվի, դա է այն նպատակը, որ մեր առաջ դրել ենք: Մենք հեռու ենք այն մտքից, որ ինչ-որ մի զեկույցով հնարավոր է փոփոխություն մտցնել Ադրբեջանում քաղաքականության առումով, սակայն մենք կարծում ենք, որ միջազգային հանրության կողմից դրա ընկալման դեպքում և որպես հաջորդ քայլ` համարժեք արձագանքման դեպքում որոշակի փոփոխություններ հնարավոր են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իրավական պատասխանատվության հարց բարձրացնելուն, ապա Մելիքյանը նշեց, որ իրենք չունեն պատասխանատվության հարց բարձրացնելու իրավասությունը: «Սա չէ առաջնայինը, այլ խնդիրը բարձրաձայնելը և դա տեղ հասցնելը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե շատ կա քննադատություն, որ հայկական կողմը չի կարողանում քարոզչական մակարդակում եղածը ներկայացնել, իսկ Ադրբեջանը իր չեղած փաստերն է քննարկման առիթ դարձնում, Արցախի ՄԻՊ-ն ասաց.«Ես կարծում եմ, որ մենք պետք է մշտապես փորձենք ավելին անել, քան անում ենք և առաջին հերթին դա վերաբերում է իմ կողմից գլխավորած հաստատությանը»:

Հարցին, թե արդյոք Հայաստանի բացթողումը չէ՞, որ մինչ այս պատշաճ չի ներկայացրել և այս հարցում Ադրբեջանն է առաջ անցել, նա պատասխանեց.«Դուք գնահատականներ եք տալիս, որոնք շատ վիճելի են, դժվար է ասել` ով է որտեղից առաջ անցել, այստեղ մրցամարտ չէ, որտեղ մենք կարողանանք հաշվել, թե ով քանի գոլ խփեց և դրանով հետևություններ անել, բոլորվին այլ իրավիճակ է. մենք ունենք մեր գործիքները, Ադրբեջանն ունի իր գործիքները, մենք ունենք մեր առավելությունները, Ադրբեջանն` իր: Ես այդպես այդ հարցը չէի դնի»:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Новый корпус больницы святого Владимира планируется открыть в 2025 году


Спорт в России и мире
Москва

Неделя легкой атлетики пройдет в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Российские ракетки сообразили на троих // Даниил Медведев, Мирра Андреева и Элина Аванесян дружно вышли в 1/8 финала теннисного Roland Garros


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Поезд проехал через горящий лес в Бурятии





Путин в России и мире
Москва

Путин 7 июня выступит на ПМЭФ и будет говорить не только об экономике


Лукашенко в Беларуси и мире
Минск

«Генерал КГБ»: Лукашенко на закрытом совещании объявил, что скоро вступит в войну




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский признал, что у солдат ВСУ едет крыша, и попросил "психиатрического подкрепления"


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Елена Волкова

В Тульской области продолжается культурный проект «Классика: история и современность»



Москва

Парк Пехорка в Балашихе посетили 105 тыс человек за неделю

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net