Добавить новость
123ru.net
World News
Март
2018

Թուրքիան և ԱՄՆ-ն Մանբիջի հարցում փոխըմբռնման են հասել, բայց համաձայնություն դեռ չկա․ Չավուշօղլու

0
«Թուրքիան և Միացյալ Նահանգները Մանբիջի շուրջ համաձայնության չեն հասել, բայց փոխըմբռնման են հասել»: Այսօր կայացած մամլո ասուլիսին նման հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, նշելով՝ աշխատանքային խումբը ճանապարհային քարտեզ է մշակել․ եթե ամերիկյան կողմն այն ընդունի, ապա արդեն հնարավոր կլինի խոսել համաձայնության մասին:


Թուրքիայի ԱԳ նախարարի ներկայացրած ճանապարհային քարտեզի համաձայն՝ առաջին հերթին քրդական ուժերը պետք է դուրս բերվեն Մանբիջից, թուրքերն ու ամերիկացիներն էլ պետք է հետևեն այդ գործողությանը: Անկարան չի պանաջում, որ Մանբիջում գտնվող ամերիկյան զորախմբերը ևս դուրս գան այնտեղից: Չավուշօղլուն ասել է նաև, թե Մանբիջով չեն սահմանափակվելու՝ հերթը հասնելու է նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող մյուս բնակավայրերին: Նրա խոսքով՝ Մանբիջը կարող է այդ շրջանում անվտանգությունը միասնաբար ապահովելու «մոդել» հանդիսանալ:


Անցած կիրակի Սիրիայի քրդաբանակ Աֆրինը գրավելուց հետո Թուրքիան այժմ էլ բարձրաձայնում է Աֆրինից 100 կիլոմետր հեռավարության վրա գտնվող Մանբիջի հարցը: Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող «Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերին» Անկարան ահաբեկչական կազմավորում է համարում, պնդելով, որ նրանք աղերսվում են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ:


Քրդերի հարցում Անկարան կոշտ դիրքորոշում է ցուցաբերում, հետևողականորեն պաշտպանելով իր շահերը: Անկարան մշտապես պնդել է, որ չի հանդուրժի քրդերի ամրապնդումը Եփրատի արևելյան ափին: Մանբիջը Եփրատից արևելք ընկած հատվածի ամենախոշոր բնակավայրն է: Այս տարվա հունվարի վերջին թուրքական զինստորաբաժանումները մտան Սիրիայի հյուսիս-արևելյան շրաջաններ: «Ձիթենու ճյուղ» կոչված ռազմական այդ գործողության նպատակը Եփրատից արևելք ընկած շրջանները քրդերի վերահսկողություից ազատելն է:


ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա կատարած վերջին այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մարտի վերջերին Վաշինգտոնում հանդիպեն երկու կողմերի աշխատանքային խմբերը: Սակայն Թիլերսոնի պաշտոնանկությունից հետո այդ բանակցությունները, հնարավոր է՝ հետձգվեն, օրերս ասել էր Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը: Անկարան հուսով է, որ ԱՄՆ պետքարուղարի պաշտոնում Մայք Փոմփեոյի թեկնածության հաստատումից հետո թուրք-ամերիկյան բանակցություները կշարունակվեն:


Այսօրվա ասուլիսում Չավուշօղլուն Միացյալ Նահանգներին մեղադրել է նախկինում տված խոստումնենրը չկատարելու մեջ: Նրա խոսքով՝ դեռ 2016-ին ԱՄՆ-ն խոստացել էր, որ քրդական ջոկատները դուրս կգան Մանբիջից, ինչը տեղի չի ուենցել: «Դա նշանակաում է, որ ԱՄՆ-ն չի կատարել իր խոստումը», - ասել է Չավուշօղլուն:


«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ելույթ ունենալով Անկարայում, ասել է, թե կանգ չեն առնի, քանի դեռ չեն վերացրել «սահմանի մյուս կողմից եկող սպառնալիքները»: «Մենք արդեն այդ ճանապարհին ենք, և ոչ ոք մեզ չի կանգնեցնի»,- հայտարարել է Էրդողանը:





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net