Добавить новость
123ru.net
World News
Март
2018

Երբ մեկը ցանկանում է օգտակար լինել, և խոսքը դրամական հոսքի, աջակցության մասին է, պարտավոր ենք հանդիպել. ԿԳ նախարարը` «Չումբո» խմբի հետ հանդիպման մասին

0

Երբ որևէ մեկը ցանկանում է օգտակար լինել և խոսքը դրամական հոսքի, աջակցության մասին է, պարտավոր ենք հանդիպել. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսկերպ արձագանքեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով «Չումբո» նախաձեռնող խմբի այն հայտարարությանը, թե հանդիպել են Կրթության նախարարին և փոխնախարարին և «երկու ժամ տևած ջերմ զրույցի ավարտին որոշվել է Հայաստանի բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատությունների միջոցառումների կազմակերպումը վստահել «Չումբո»-ին»։

«Հանդիպումից հետո կարող ենք ասել, որ որևէ ծրագիր չկա, որևէ ֆինանսական հոսքերի հստակություն չկա և այս թեման փակ է: Այդ մասին նախարարությունը հայտարարությամբ հանդես եկել է»,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինքն ինչպե՞ս է վերաբերում «Չումբո» խմբի գործունեությանը, նախարարը պատասխանեց, որ նախաձեռնության համար պետք է հստակ ծրագիր լինի, որպեսզի կարողանանք գնահատել: Նրա կարծիքով՝ ծրագիրը պետք է ունենա ֆինանսական միջոցների հաշվետվություն:

«Եթե առանձին միջոցառում է, օրինակ՝ վարձում են պարուսույցներ և երեխաներին դասերից հետո պարել են սովորեցնում, որևէ խնդիր չունենք, որովհետև գիտենք՝ պարուսույցներն ովքեր են: Կամ, եթե հատուկ կարիք ունեցող երեխաներին օգնություն են ցուցաբերում, դրանք նույնպես առանձին միջոցառումներ են, որ միշտ կարող ենք քննարկել, բայց եթե խոսում ենք համալիր ծրագրի մասին, ապա պետք է հասկանանք` ովքեր են, ինչ ֆինանսական հոսքեր կան, որտեղից են գոյանում, եթե դրսից են` ՀՀ-ից դուրս են հովանավորները, ինչ ընկերություն է ներկայացնում, ինչպես են գոյանում նրանց միջոցները, այս ամենն առանց հստակեցնելու, ծրագրի մասին խոսել չենք կարող»,- շարունակեց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ «Չումբո» նախաձեռնող  խումբն օրերս հայտարարություն էր տարածել, որ  ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումից հետո որոշվել է ՀՀ բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատությունների միջոցառումների կազմակերպումը, կրթամշակութային միջոցառումների զարգացումը, վերջին զանգի տոնախմբությունների իրենց տարբերակով փոփոխված և ավելի միասնական ու հետաքրքիր կազմակերպումները վստահել «Չումբո նախաձեռնող խմբին»:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net