Добавить новость
123ru.net
World News
Март
2018

Հրայր Թովմասյանն «ամեն ինչ անելու է, որ ազգը լինի ազատ ու երջանիկ»

0
Խորհրդարանի կողմից այսօր կեսօրին Սահմանադրական դատարանի նախագահ ընտրված Հրայր Թովմասյանը արդյունքների հրապարակումից ընդամենը երկու րոպե անց առաջին խոստումները տվեց՝ ամեն ինչ անելու է, որ ազգը լինի ազատ ու երջանիկ։


Շնորհակալական ելույթում Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահը որպես պատգամ Շահամիրյանի՝ «Որոգայթ փառաց»-ից մեջբերում արեց. - «Այն ժամանակ, երբ հայ ազգը ապրել է արդարությամբ և օրինականությամբ, կարգուկանոնով, եղել է ազատ ու երջանիկ: Այս խոսքերը իրենց արդիականությունը պահպանում են նաև այսօր, և վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ և ձեզ հետ միասին, մեզանից յուրաքանչյուրը, որտեղ էլ որ լինի, որպեսզի մեր ազգը լինի ազատ ու երջանիկ»:    


Պատգամավորները Թովմասյանին երկու անգամ ծափահարեցին՝ քվեարկության արդյունքների հրապարակումից և ելույթից հետո։


Նա ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ։ Կողմ քվեարկեցին Հանրապետականն ու Դաշնակցությունը, դեմ՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։


«Ելք»-ից Էդմոն Մարուքյանը ասաց, թե իրենք թերահավատ են, որ նախկին Հանրապետականը կարող է սահմանադրական դատարանի օբյեկտիվ նախագահ լինել․ - «Բոլորս կարծում ենք, որ կազդի։ Եթե չկարծեինք, կարող ա նաև կողմ քվեարկեինք մենք: Բայց խոսքը հիմա գնում է այն մասին, որ անգամ այդ իրավիճակում էլ նա ունի շանս և էդ շանսը կարող է օգտագործել: Եվ դա կախված է իրենից»:


«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պարզաբանեց, թե դեմ են քվեարկել, քանի որ Հրայր Թովմասյանը Հանրապետականի անդամ է եղել, նաև համաձայն չեն ընտրության կարգին․ - «Նախկին ՀՀԿ ներկայացուցիչ Հրայր Թովմասյանի գործունեության և այս իրավական հնարավորությունը, որը որ հին սահմանադրությամբ է, ըստ էության, քվեարկությունը տեղի ունենում․․․ մենք այս մոտեցումներին դեմ ենք»:


2015 թվականի սահմանադրական փոփոխությունների համաձայն, Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի դատարանի կողմից և վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու հնարավորության։ Այս դրույթը սակայն ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ից։ Այսինքն եթե դատարանի նախագահի ընտրությունը անցկացվեր 20 օր հետո՝ ապա Թովմասյանը վեց տարուց ավելի չէր կարողանա պաշտոնավարել, մինչդեռ գործող կարգով ընտրված Թովմասյանը կկարողանա պաշտոնավարել մինչև 65 տարեկանը։ Նա այժմ 47 տարեկան է։ 


Ընդդիմադիրները մեղադրում են, որ սա հատուկ է արված, մինչդեռ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է՝ դրանք անհիմն մեղադրանքներ են, ամեն ինչ օրենքով է արվում․ - «Շատ են սիրում խոսել օրինականության մասին, սահմանադրական կարգի մասին, ժողովրդավարության մասին․․․ բայց ժողովրդավարությունը առանց օրենքի պաշտպանության լինո՞ւմ ա: Սահմանադրական նորմ ա, և Ազգային ժողովը արել ա այն, ինչ որ պահանջում ա օրենքը»: 


Հանրապետականներն այսօր թվարկում էին Թովմասյանի արժանիքները և համոզմունք հայտնում, որ նա լինելու է «լավ Սահմանադրական դատարանի լավ նախագահ»:


Իսկ այն, որ նա Հանրապետականի անդամ է եղել, Էդուարդ Շարմազանովի կարծիքով, օբյեկտիվության վրա չի ազդի․ - «Ես համոզված եմ և հուսով եմ, որ պարոն Թովմասյանը բոլոր այն սկեպտիկներին, որոնք էսօր որոշակի կասկածանքով են նայում նրա հաջողություններին՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ, տարիներ անց կարձանագրեն, որ մենք ունենք Սահմանադրական դատարանի պրոֆեսիոնալ և պետական մտածողություն ունեցող նախագահ»:


Խորհրդարանի նիստում Թովմասյանը խոստացավ լինել թե՛ լավ Սահմանադրական դատարանի նախագահ, թե՛ Սահմանադրական դատարանի լավ նախագահ։    


Ընտրվելուց հետո Թովմասյանը խուսափեց պատասխանել լրագրողների՝ ազատ ու անկախ դատավոր լինելու մասին հարցին: Վերջիններիս հեռանալուց հետո մի քանի ՀՀԿ-ականների մտավ Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի աշխատասենյակ։


Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր էր մարտի 12-ից, երբ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց հետո, հրաժարական ներկայացրեց Գագիկ Հարությունյանը: 





Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net