Amazon-ն առաջ է անցել Alphabet-ից և իր շուկայական արժեքով դարձել աշխարհում երկրորդ ընկերությունը
Amazon.com ինտերնետային ռիթեյլերը, աճուրդների տվյալների համաձայն, երեքշաբթի առաջին անգամ առաջ է անցել Alphabet-ից՝ Google-ի հոլդինգային ընկերությունից, և շուկայական արժեքով դարձել երկրորդ ընկերությունն աշխարհում: Այդ մասին հայտնում է The Financial Times-ը:
Alphabet-ի արժեթղթերի արժեքը մեկ օրվա ընթացքում նվազել է 0,2 տոկոսով, մինչդեռ Amazon-ի արժեթղթերը թանկացել են 2,7 տոկոսով:
Արդյունքում՝ Amazon-ի շուկայական արժեքն այժմ 768 միլիարդ դոլար է՝ Alphabet-ի 761 միլիարդ դոլարի դիմաց:
Apple-ը շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը՝ 889 միլիարդ դոլար արժեքով:
