Ֆրանսիայում երեք ընկեր վիճակախաղով 1 մլն եվրո է շահել
Ֆրանսիայի Դորդոն դեպարտամենտում բնակվող երեք ընկեր 1 միլիոն եվրո է շահել EuroMillions վիճակախաղով: Այս մասին հայտնում է 20minutes-ը:
Նշվում է, որ ֆրանսիացիները գումար են շահել փետրվարի 23-ին, սակայն լրատվամիջոցները տեղեկացել են այդ մասին միայն այժմ:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ընկերները, որոնք կկիսեն գումարը, պարբերաբար միասին են մասնակցել վիճակախաղին: Երբ նրանք գնացել են կրպակ՝ վիճակախաղի տոմսը ստուգելու, նրանք համոզված են եղել, որ ընդամենը երկու եվրո են շահել:
Ֆրանսիացիները չեն պատմել՝ ինչպես կծախսեն այս գումարը, սակայն նրանք խոստովանել են, որ «շատ են ուրախացել այս լուրով, որը հրաշալիորեն կփոխի իրենց կյանքը»:
