Добавить новость
123ru.net
World News
Март
2018

Հոգեբուժարաններում կոպիտ խախտումներ են արձանագրվել. ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը (տեսանյութ)

0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարաններում կոպիտ խախտումներ է արձանագրել: 

Այս մասին այսօր «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցով հանդես գալու ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Պաշտպանն ասաց, որ հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկման աշխատանքներ են կատարվել, բոլոր այցերը կրել են չհայտարարված բնույթ, այցերն իրականացվել են հատուկ խմբերով:

«2017 թվականին ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության կենտրոնում են եղել հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը: Իրականացվել են մշտադիտարկման այցեր,կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ»,-ասաց Թաթոյանը:

Պաշտպանն ասաց, որ զեկույցը որևէ նպատակ չունի գնահատական տալու բժիշկ ների մասնագիտական որակին, զեկույցը նպատակ ունի վեր հանել խնդիրները, որոնք կապված են օրենսդրական թերությունների, անընդունելի պրակտիկայի հետ և այլն:

Անդրադառնալով բուժօգնությանը, որը ՀՀ օրենքով անվճար է, պաշտպանն ասաց, որ չնայած հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է, բայց արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր, համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են:

«ՀՀ օրենքը պետությանը պարտադրում է անվճար բուժօգնություն ցուցաբերել: Այս կապակցությամբ մտահոգիչ է ներկայումս տարվող օրենսդրական քաղաքականությունը, հարց այն է, որ Առողջապահության նախարարությունը  նախագիծ է ներկայացրել, որը ներառում է անվճար բուժօգնության ենթակա  հիվանդությունների հիմնական ցանկը, բայց հոգեկան հիվանդությունների ցանկը չկա, այս մասին մենք մեր առարկությունը հայտնել ենք: Ավելին, հոգեկան բուժօգնության վճարովի ցուցակ կա մի շարք հոգեբուժական կազմակերպություններում՝ Ավանում, Նուբարաշենում, Գյումրիում, Սյունիքի և Լոռիի դիսպանսերներում:

Այդ սակագները սահմանված են ներքին իրավական ակտերով, իսկ մարզպետարանների ենթակայության տակ գտնվող կենտրոններում մարզպետարանի որոշմամբ»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը հայտնեց, որ այդ հարցով դիմել են Առողջապահության նախարարությունը, որտեղից գրավոր հայտնել են, որ հոգեբուժարաններում վճարովի հիմունքներով բուժօգնություն տրամադրելու մասին տեղեկատվության Առողջապահության նախարարությունը չի տիրապետում:

Արման Թաթոյանը հայտնեց, որ խնդիրներ կան հարկադիր բուժման հետ կապված, մի շարք դեպքերում չկան նեղ մասնագետներ, բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ, գերբնակեցման խնդիր կա և այլն:

«Այս զեկույցում ամեն խնդիր պարունակում է առաջարկ, այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև լուծման տարբերակները ներկայացվել են ոլորտի պատկան մարմիններին»,-եզրափակեց Թաթոյանը:






Загрузка...


Губернаторы России

Спорт в России и мире

Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса

Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net