Իրեր, որոնց տեսքից բարդ է կռահել՝ ինչի համար են դրանք նախատեսված (լուսանկարներ)
Տասնամյակներ առաջ մարդիկ այնպիսի իրեր էին օգտագործում, որոնք տեսնելիս ժամանակակից մարդը չի կարող նույնիսկ ենթադրել՝ ինչի համար էին դրանք նախատեսված: Նման դեպքերում օգնության են հասնում համացանցի օգտատերերը, որոնք օգնում են հասկանալ՝ ինչ նպատակով կարող էր օգտագործվել այս կամ այն իրը:
AdMe.ru-ն ֆոտոշարքով անդրադարձել է հին իրերի, որոնց տեսքը տարօրինակ է 21-րդ դարի մարդկանց համար:
Այս ֆիգուրը ցայտաղբյուր է Շվեդիայում
Սա հատուկ վարագույր է, որը բացվում է էլեկտրաէներգիայի անսպասելի անջատման դեպքում: Այն նախատեսված է հրդեհի և ծխի տարածումը սահմանափակելու համար:
Այս հին մկրատը նախատեսված է մոմերի պատրույգները կտրելու համար
Հատուկ պատ՝ մատների համար. այն օգտագործվում է մատների շարժի ակտիվությունը վերականգնելու համար, օրինակ՝ կաթվածից հետո:
Գերմանիայի մի շարք բարերում կարելի է տեսնել առանց ծորակի լվացարաններ, որոնց վերևում այսպիսի բռնակներ են տեղադրված: Դրանք նախատեսված են այն մարդկանց համար, որոնք սրտխառնոց ունեն և որոնց համար բարդ է կանգնել տեղում:
Սա մի քանի անձի համար նախատեսված բաժակ է, որի մեջ թեյ կամ սուրճ էին լցնում, և յուրաքանչյուր հյուր կարող էր խմել առանձին անցքից:
Այս կշեռքը հավկիթ կշռելու համար է. համարվում էր, որ հավկիթի ծանրությունը որակի չափանիշ է:
