Volkswagen-ը ցուցադրել է նոր 5-տեղանոց քրոսովերը
Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերության ամերիկյան գրասենյակը հապարակել է նոր հինգտեղանոց քրոսովերի էսքիզը, հայտնում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ նորույթը նախատեսված է ամերիկյան շուկայի համար:
Նշվում է, որ մեքենան կլինի Atlas արտաճանապարհային մոդելի տարբերակներից մեկն ու կհավաքվի ԱՄՆ-ում:
Մեքենայի տեխնիկական բնութագրի, գնի ու ներկայացման ամսաթիվի մասին տեղեկություն չկա: Հայտնի է, որ Volkswagen-ը մտադիր է նոր մոդելի օգնությամբ ավելացնել իր ներկայությունը շուկայի՝ քրոսովերների հատվածում:
Մեքենան շուկա հանելու նպատակով ընկերությունը հավելյալ 340 մլն դոլարի ներդրում է անում:
Volkswagen Atlas
