Ճապոնիայում ժայթքած Սիմմոե հրաբուխն ավելի քան 2 կմ բարձրությամբ մոխրի և ծխի սյուն է արձակել (տեսանյութեր)
Ճապոնիայի Կյուսյու կղզու Կիրիսիմա լեռնաշղթայի գործող Սիմմոե հրաբխի ժայթքման հետևանքով մոտ 2.300 մետր բարձրությամբ մոխրի և ծխի սյուն է բարձրացել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ սկսվել է Սիմմոե հրաբխի ժայթքումը. օդերևութաբաններն արձանագրել են հրաբխային ցնցումները տեղական ժամանակով ժամը 08:50-ին:
Տարածաշրջանում գործում է վտանգի երրորդ աստիճան՝ հնարավոր հինգից, ինչը ենթադրում է լեռը բարձրանալու և մոտենալու արգելք:
Սիմմոե հրաբխի վերջին ժայթքումը տեղի էր ունեցել անցած տարվա հոկտեմբերին՝ բաց թողնելով 300 մետր բարձրությամբ ծխի սյուն:
Տեղական լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ հրաբխի ժայթքման հետևանքով Կագոշիմա օդանավակայանում չեղարկվել է առնվազն 44 չվերթ:
Erupción registra el Volcán Shinmoedake de Kyūshū Island, #Japón, el 06.03.2018 por Aaako K. #Powerful #Eruption #Volcano #zabedrosky #Kirishima pic.twitter.com/VEgYhyoYDK
— ⚠David de Zabedrosky (@deZabedrosky) 6 марта 2018 г.