Զիդանը ՊՍԺ-ի հետ խաղի մասին. Ունիկալ ֆուտբոլային երեկո կլինի, բայց ինչ-որ մեկին դառն էմոցիաներ են սպասվում
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` ՊՍԺ-ի հետ կայանալիք պատասխան խաղի մասին:
«Երեքշաբթի թիմերից մեկը դառը էմոցիաներ կունենա, բայց այդպիսին է ֆուտբոլը:
Ես միայն գեղեցիկ ֆուտբոլային խաղ եմ ցանկանում տեսնել: Հասկանում ենք, որ մեզ համար դժվար կլինի, և ես ցանկանում եմ, որ մենք կարողանանք հաղթահարել դժվարություններն ու լավ խաղ ցուցադրենք:
Պետք է պատրաստ լինել անակնկալների և կենտրոնանալ վառ խաղ անցկացնելու վրա, որը կտևի 90 րոպե, կամ գուցե` ավել:
Մենք Փարիզում ենք, իսկ ես Մարսելից եմ, բայց Ֆրանսիա վերադառնալն ինձ համար միշտ ուրախություն է: Հիմա իմ վերադարձն առանձնահատուկ առիթով է, բայց իմ անձնական պատմությունը նշանակություն չունի: Կարևոր է այն, թե մենք ինչպես կխաղանք: Վստահ եմ` մեզ ունիկալ ֆուտբոլային երեկո է սպասվում»,- Զիդանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` թիմերի միջև կայացած առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ պատասխան խաղը կկայանա այսօր` մարտի 6-ին, Փարիզում: