Կառավարությունը Լ. Քալանթարի անվան թատրոնի կահավորման համար կրկին գումար հատկացրեց
0
Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի կահավորման
նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Գեղարքունիքի մարզպետարանին
կհատկացվի 24 միլիոն 689 հազար դրամ: Կահավորման համար հատկացվող գումարը
հաշվարկվել է՝ հիմք ընդունելով շուկայական արժեքը: