Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News
Март
2018

Հնարավոր չէ առաջ շարժվել, երբ հասարակությունը միասնական չէ, անհանդուրժողականության այլընտրանքը երկխոսությունն է. Արմեն Սարգսյան (ուղիղ, տեսանյութեր)

0

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում իր ծրագրային ելույթը սկսեց՝ հարգանքի տուրք մատուցելով «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին:

Նախագահի թեկնածուն այնուհետև շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխան Դաշնակցություն» խմբակցություններին առաջադրման ու աջակցության համար, «Ծառուկյան» խմբակցությանն ու կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ կրկին աջակցության համար, ինչպես նաև «Ելք» խմբակցությանը՝ նրանց հետ հանդիպման, պրոֆեսիոնալ ու ազատ քննարկման համար, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, վարչապետին, Արցախի Հանրապետության նախագահին և այլն:

«Դրանք ինձ համար շատ կարևոր էին՝ որոշում ընդունելու համար»,-ասաց նա և հավելեց, որ հանդիպել է նաև պարզ ու բաց մարդկանց հետ, որոնք իր համար շատ կարևոր ու արժեքային էին:

«30 տարի առաջ մեկնարկած ազգային ազատագրական շարժումը յուրահատուկ էր, որի մասին ոչ ոք չէր լսել ու չէինք էլ տեսել: Բոլորիս երազանքն այդ ժամանակ մեկն էր, բոլորս մարտնչում էինք Արցախի ժողովրդի պայքարի համար: Բոլորս խորհրդային էինք, բայց ունեինք երազանք և դեռևս չկայացած հանրապետության քաղաքացի էինք: Պայքարը սկսվեց Արցախի ժողովրդի ազատագրման ու պաշտպանության համար, ապա հետո վերածվեց ՀՀ անկախության ու պետականության ստեղծման»,-շեշտեց նախագահի թեկնածուն:

Արմեն Սարգսյանը կարևորեց արցախյան հաղթանակը, նշեց, որ մենք պետք է հպարտ լինենք դրանով, իսկ առաջին հպարտության առիթը Հայոց բանակն է:

«Բանակ, որ իր տեսակով ու չափով, քանակով չի զիջում շատ եվրոպական երկրների բանակների, որոնց պետական բյուջեները տասնապատիկ շատ են: 26 տարիները մեր բոլորի տարիներն են, ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև Արցախի ժողովրդի ու սփյուռքի, այնպես որ, կարծում եմ, հաջորդ 26 տարիները մենք պետք է անցկացնենք՝ հիշելով մեր այդ հաղթանակի մասին: Այսօր մենք կանգնած ենք նոր իրողությունների առջև՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման, այդ փոփոխությունները շատ պատմական են»,-հայտարարեց նա:

Արմեն Սարգսյանը նշեց, թե 30 տարիների ընթացքում կառուցեցինք հայրենիք, որը 26 տարի առաջ գուցե ավելի արդար էր:

«Հանրությունը շատ ավելի քիչ էր բևեռացած հարուստի և աղքատի. այսօր մեր պետությունն ավելի հզոր է, ավելի հարուստ, բայց նաև բևեռեցված, և հաջողությունների և դժվարությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն, որը բոլորիս խնդիրն է»,-ասաց նա և հույս հայտնեց, որ հաջորդ 26 տարիներին երկիրը կկառուցեն՝ հիշելով և չմոռանալով այն հաջողության բանալին, որ հայտնաբերել են Արցախյան շարժման տարիներին՝ նաև չմոռանալով այն սխալները, որոնք արել են։  

Ըստ Արմեն Սարգսյանի՝ հնարավոր չէ զարգանալ և առաջ շարժվել, երբ հասարակությունը միասնական չէ, եթե իրավական համակարգը հասարակության առջև հաշվետու չէ: Ըստ նրա, անհանդուրժողականության այլընտրանքը երկխոսությունն է;

«Անարդարության, խաբեության, կեղծիքի, կոռուպցիայի հանդեպ պետք է անհանդուրժող լինենք, պետք է թույլ չտանք, որ այդ վիճակը խաթարի մեր միասնությանը»,-ասաց նա:

Ըստ Սարգսյանի՝ կարևոր է պայքարը անընդունելի երևույթների նկատմամբ: «Կոռուպցիան ազդեցություն ունի մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, մարդու իրավունքը դարձնում է առքուվաճառքի առարկա»,-շեշտեց նա:

Նախագահի թեկնածուի համոզմամբ՝ անհրաժեշտ է քաղաքական կամք՝ գնահատելու ու ամրագրելու կառավարության վերջին տարիների բարեփոխումները:

Արմեն Սարգսյանն անդրադարձավ նաև քաղաքացիական հասարակության անհրաժեշտությանը և հայտարարեց թե քաղաքացի լինելը բացարձակ արժեք է:

Նա խոսեց արտագաղթի մասին և նշեց, թե արտագաղթը կանխարգելելու, մարդկանց երկրին կապելու բազմաթիվ միջոցներ կան:

«Այն նեգատիվ երևույթները, որոնք մենք պետք է հաղթահարենք՝ կոռուպցիայից մինչև անհանդուրժողականություն, և այլն, բավարար չեն լինելու։ Կան դրական քայլեր, որոնց մեծ մասը նույնիսկ մեծ ներդնում կամ պետական որոշում չի պահանջում. ինչո՞ւ չենք կարող մենք մեր հայրենասիրությունը կիրառել այսօր, ոչ թե ապրիլին, այլ շաբաթ- կիրակին այցելենք Գյումրի, Վանաձոր, Արցախ՝ մեզ հետ տանելով սփյուռքի մեր հայրենակիցներին»,-ասաց նա:

Ամփոփելով իր ելույթը՝  ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուն շեշտեց. 

«Լինելով Սահմանադրության սահմաններում՝ աշխատելու եմ իմ ողջ անկեղծությամբ ու ազնվությամբ: Լինելու եմ մեկը, որը ոչ միայն  ՀՀ նախագահի պարտականություններն է կատարելու, այլև նախ և առաջ լինելու քաղաքացի այս երկրում, փորձելու եմ ոչ միայն այս խորհրդարանի, այլև ՀՀ քաղաքացիների նախագահ լինել, նաև ներկայացնելու ինչ-որ իմաստով արցախահայության շահերը և լինելու ոչ թե իրական, այլ բարոյական աջակցությունը կրող նախագահ, փորձելու եմ ամեն ինչ անել՝ դառնալու համար հսկա սփյուռքահայության նախագահ՝ նպատակ ունենալով իրականացնել ազգային միասնականությունը և դարձնել մեր երկիրը մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ նախագահ ունեցող ազգ: Փոքր պետություն՝ համաշխարհային ազգ. վստահ եմ, որ եթե մեր քայլերը ճիշտ կատարենք, 21-րդ դարը մերն է լինելու»,- ասաց Սարգսյանը:


Արմեն Սարգսյանի ելութի տեսագրությունը կարող եք դիտել ստորև։ 






ԱԺ նիստին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ստորև։


 








Загрузка...


Губернаторы России
Москва

В школах Москвы прозвучали последние звонки — Собянин


Спорт в России и мире
Москва

ЦСКА обыграл "Урал" в заключительном матче РПЛ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

ATP-250 Open Parc – Lyon. Бублик поборется за выход в финал


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Из гнезд в водоемы столицы: утиные выводки начали свою миграцию





Путин в России и мире
Москва

Активам прописали превентивные меры // Какое имущество США в России может быть изъято в качестве ответного шага


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин назвал санкции источником проблем и возможностями для развития России




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Он такое любит". В Киеве рассказали, как генералы обманывают Зеленского


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Алла Пугачёва

Барецкий связал отмену концертов Михайлова в Петербурге с Пугачевой



Москва

Силуанов предупредил о зеркальном ответе на незаконное использование активов РФ

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net